Santa Tell Me, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի ամանորյա երգը։ Երգի հեղինակներն են Գրանդեն, Իլյա Սալմանզադեհը և Սավան Կոտեքան։ Երգը համացանցում թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին՝ iTunes հավելվածի միջոցով և ներառված է եղել Արիանայի «Christmas Kisses» ալբոմի ճապոնական վերաթողարկման մեջ[1]։ «Santa Tell Me»-ն ամանորյա երգ է՝ ռիթմ ընդ բլյուզ ոճով։ Առևտրային առումով «Santa Tell Me»-ն թոփ 10-է հասել Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հարավային Կորեայում և Շվեցարիայում, և թոփ 20՝ Ավստրալիայում, Կանադայում, Չեխիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում, Սլովակիայում և Միացյալ Թագավորությունում։ Երգը ԱՄՆ Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 65 համարի տակ՝ բարձրանալով մինչև 42 համարը։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Քրիս Մարրս Փիլիերոն է, 2014 թվականի դեկտեմբերի 12-ին տեղադրվել է Vevo-ում Գրանդեյի պաշտոնական էջում։ 2014 թվականի նոյեմբերի 18-ին Արիանան առաջին անգամ կատարել է երգը Լոս Անջելեսի Շրինե լսարանում անցկացված համերգի ժամանակ։

«Santa Tell Me»
Արիանա Գրանդեի երգը
ԺանրՍուրբծննդյան երաժշտություն
Լեզուանգլերեն
ԼեյբլRepublic Records
ՊրոդյուսերԻլյա Սալմանզադե

Նախապատմություն

խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Արիանան թողարկել է իր առաջին ամանորյա ալբոմը՝ «Christmas Kisses»[2]: Ալբոմում ներառված է չորս նոր երգ, որոնցից են «Love Is Everything» և «Snow in California» երգերը։ Այնտեղ ներառված են նաև «Santa Baby» և «Wham!» խմբի «Last Christmas» դասական երգերի քովեր տարբերակները։

Արիանան «Santa Tell Me» երգն առաջին անգամ հիշատակել է հոկտեմբերի 28-ին՝ Թվիթքամում[3][4]։ Ուղիղ եթերում Արիանան ասել է, որ սկզբնապես չէր ցանկանում ամանորյա երգ թողարկել, բայց հետո մտափոխվել է։ Արիանան նաև ասել է, որ «Santa Tell Me» երգը նաև տեսահոլովակ է ունենալու, և որ այս երգն իր ձայնագրած ամենասիրելի ամանորյա երգն է։ 2014 թվականի նոյեմբերի 13-ին նա իր Թվիթերի էջում պաշտոնական գրառում է կատարել, նշել երգի անունը և հայտարարել, որ այն թողարկվելու է նոյեմբերի 24-ին[5]։ Երգը թողարկվել է նաև ԱՄՆ-ի հիմնական ռադիոյով[6]։

Ստեղծագործություն

խմբագրել

«Santa Tell Me»-ն ամանորյա երգ է՝ ռիթմ ընդ բլյուզ ոճով։ Այն գրված է սոլ մաժոռում։ Գրանդեի վոկալը B3-ից հասնում է մինչև A5: Երգում Արիանան հարցնում է Սանտային, թե իր նոր ընկերը արդյո՞ք «իրոք մտահոգվում է» և չի լիքի իրեն իր նախկին ընկերոջ նման։

Քննադատություն

խմբագրել

«Santa Tell Me» երգը տարբեր արձագանքներ է ստացել։ «Idolator» վեբ էջի աշխատակից Ռոբի Դաուն երգի մասին ասել է, որ այն դասական գործիքավորմամբ, գեղեցիկ երգ է, տոնական երանգով, տոների ժամանակ կոտրված սրտերին ուրախացնելու համար հարմար տեքստով[7]։ Մինչդեռ «Յու-Ես-Եյ Թուդեյ»-ի աշխատակից Բրայան Մանսֆիլդը բացասական է վերաբերվել երգին՝ այն համեմատելով Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You» երգի հետ և անվանելով սեզոնային ֆավորիտ դառնալու անհաջող փորձ[8]։

Առևտրային կատարողականություն

խմբագրել

ԱՄՆ-ում «Santa Tell Me» երգը ԱՄՆ Billboard Hot 100 չարթ է մտել 2014 թվականի դեկտեմբերի 13-ին՝ 65 համարի ներքո՝ այնուհետև հասնելով 42 համարին։ Երգը հայտնվել է նաև 2014 թվականի դեկտեմբերի 27-ի Billboard Adult Contemporary հիթ շքերթում։ 2015 թվականի հունվարի 10-ին երգը գլխավորել է Billboard-ի թոփ 100 տոնական երգեր հիթ շքերթը։ Կանադայում «Santa Tell Me» երգը մուտք է գործել Canadian Hot 100 հիթ շքերթ 73 համարի ներքո՝ 2019 թվականին հասնելով 18-րդ հորիզոնականի[9]։ 2018 թվականի տվյալներով երգը ԱՄՆ-ում վաճառվել է 597 000 օրինակով։ 2014 թվականի դեկտեմբերի վեցին Միացյալ Թագավորությունում «Santa Tell Me» երգը 73 համարի ներքո մուտք է գործել UK Singles Chart՝ երեք շաբաթ հետո զբաղեցնելով 68-րդ հորիզոնականը։ 2015 թվականին երգին չի հաջողվել վերստին մտնել հիթ-շքերթ, բայց 2016 թվականին հասել է 90 համարին։ 2017 թվականին «Driving Home for Christmas», «Step into Christmas» և մի շարք այլ երգերի հետ այն գլխավոր հորիզոնականներում է եղել ՄԹ-ում՝ այս անգամ հիթ-շքերթ մտնելով 60 համարի ներքո՝ նույն շաբաթում բարձրանալով 29։ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին այն հասել է 13 համարին, նույն ցուցանիշը գրանցելով նաև 2019 թվականի դեկտեմբերին։

Երաժշտական տեսահոլովակ

խմբագրել

Տեսահոլովակը պաշտոնապես թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 12-ին։ Նրա ռեժիսորներն էին Ալֆրեդո Ֆլորեսը և Ջոնես Քրոուն[10]։ Տեսահոլովակում Գրանդեն պարում և ծիծաղում է իր ընկերների հետ՝ միմյանց նվերներ տալով[11]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին այն հավաքել է 100 միլիոն դիտում՝ դառնալով Արիանայի 14-րդ երգը, որը արտոնագիր է ստացել Vevo-ի կողմից[12]։

Կենդանի կատարումներ

խմբագրել

Արիանա Գրանդեն «Santa Tell Me»-ն առաջին անգամ կատարել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Լոս Անջելեսի Շրինե լսարանում «A Very Grammy Christmas» համերգի ժամանակ։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին այդ համերգը հեռարձակվել է «CBS» հեռուստառադիոյով[13]։ Նա «Santa Tell Me» երգը կատարել է նաև «Jingle Ball Tour 2014» շրջագայության ժամանակ։ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին Գրանդեն կատարել է այն Disney Parks Frozen Christmas Celebration TV-ի եթերում[14]։ Երգը ներառված է եղել Գրանդեի «Sweetener World Tour» շրջագայության երգացանկում՝ «December», «True Love», «Wit It This Christmas» և «Winter Things» երգերի հետ։

Հիթ-շքերթներ

խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթներ (2014–2020) Բարձրագույն
դիրք
Australia (ARIA)[15] 17
  Ö3 Austria Top 75[16] 10
  Ultratop Flanders[17] 32
  Urban Ultratop Flanders[18] 5
  Ultratip Wallonia[19] 22
  Canadian Hot 100[20] 18
  Canada AC (Billboard)[21] 7
  Canada Hot AC (Billboard)[22] 48
Croatia Christmas Airplay (HRT)[23] 16
  Singles Digitál Top 100[24] 5
  Tracklisten[25] 4
Estonia (Eesti Ekspress)[26] 27
  Suomen virallinen lista[27] 4
France (SNEP)[28] 69
  Media Control AG[29] 11
  Stream Top 40[30] 5
  IRMA[31] 14
  FIMI[32] 32
  Japan Hot 100[33] 29
Latvia (LAIPA)[34] 4
Lithuania (AGATA)[35] 30
  Dutch Top 40[36] 28
  Mega Single Top 100[37] 6
  RIANZ[38] 17
  VG-lista[39] 9
  (AFP)[40]
  Scottish Singles Top 40[41] 52
Singapore (RIAS)[42] 10
  IFPI[43] 65
  Singles Digitál Top 100[44] 7
South Korea (Gaon Chart)[45] 7
South Korea International (Gaon Digital Chart)[46] 1
  PROMUSICAE[47] 55
  Sverigetopplistan[48] 4
  Schweizer Hitparade[49] 5
  UK Singles Chart[50] 13
  Billboard Hot 100[51] 42
  Adult Contemporary (Billboard)[52] 7
  Adult Pop Songs (Billboard)[53] 39
US Holiday 100 (Billboard)[54] 1
  Pop Songs (Billboard)[55] 39
US Rolling Stone Top 100[56] 53

Տարեվերջյան հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2015) Դիրք
South Korea International Chart (Gaon)[57] 45
Հիթ-շքերթ (2016) Դիրք
South Korea International Chart (Gaon)[58] 61
Հիթ-շքերթ (2017) Դիրք
South Korea International Chart (Gaon)[59] 24
Հիթ-շքերթ (2018) Դիրք
South Korea International Chart (Gaon)[60] 20

Հավաստագրումներ

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[61] Platinum 90,000^
Իտալիա (FIMI)[62] Gold 25 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[63] Gold 7500*
Մեծ Բրիտանիա (BPI)[64] Platinum 600 000^
United States 597,340[65]

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jacques Peterson. «Ariana Grande Announces New Christmas Single 'Santa Tell Me'». popdust.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Christmas Kisses – EP by Ariana Grande». iTunes Store. Apple.
  3. Hyndman, Jessica (2014 թ․ հոկտեմբերի 28). «Is Ariana Grande Behind That Secret 'Hunger Games' Soundtrack Song?». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2020-04-29-ին.
  4. «YouTube». www.youtube.com.
  5. «Twitter». 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին. «putting out a kewt Christmas song for u on nov 24th called Santa Tell Me! lil something for the holidays :) so excited #10DaysTilSantaTellMe»
  6. «Ariana Grande Chart History». Billboard.
  7. «Ariana Grande's "Santa Tell Me": Listen To Her Christmas Song». Idolator (website). 2014 թ․ նոյեմբերի 24. {{cite web}}: Text "Idolator" ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  8. Mansfield, Brian (2014 թ․ դեկտեմբերի 1). «Song of the week: Ariana Grande's 'Santa Tell Me'». USA Today. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «Ariana Grande – Chart history: Billboard Canadian Hot 100». Billboard. 2014 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Santa Tell Me - Ariana Grande - Vevo». Vevo. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  11. Ishler, Julianne (2014 թ․ դեկտեմբերի 13). «Ariana Grande Releases Adorable 'Santa Tell Me' Music Video». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Side To Side - Ariana Grande - Vevo». Vevo. 2016 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. Emilee, Lindner (2014 թ․ նոյեմբերի 19). «Ariana Grande And Big Sean Look Romantic As Ever Holding Hands, Singing To Each Other». MTV. Արխիվացված է օրիգինալից 2015-07-24-ին. Վերցված է 2020-04-29-ին.
  14. Warner, Denise. «Watch Ariana Grande Perform 'Santa Tell Me' at Disney Parks 'Frozen' Christmas Celebration». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  15. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2019 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. Ariana Grande — Santa Tell Me Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է January 2, 2020.
  17. Ultratop.be — Ariana Grande — Santa Tell Me (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 5, 2014.
  18. Ultratop.be – Ariana Grande – Santa Tell Me (նիդեր.). Ultratop Urban. Ստուգվել է December 5, 2014.
  19. Ultratop.be — Ariana Grande — Santa Tell Me (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 5, 2014.
  20. Ariana Grande Album & Song Chart History Canadian Hot 100 for Ariana Grande. Ստուգվել է January 1, 2019.
  21. Ariana Grande Album & Song Chart History Billboard Canada AC for Ariana Grande. Ստուգվել է January 9, 2016.
  22. Ariana Grande Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Ariana Grande. Ստուգվել է January 9, 2016.
  23. «ARC Christmas 2018 - Službena Božićna lista :: Hrvatski radio». radio.hrt.hr (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  24. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201851,52 into search. Ստուգվել է January 4, 2019.
  25. Danishcharts.com — Ariana Grande — Santa Tell Me. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է December 5, 2018.
  26. «EESTI TIPP-40 MUUSIKAS: nublu tegi uue rekordi ja ainult üks "Eesti laulu" laul on tabelisse tunginud. Aga milline?». Eesti Ekspress (Estonian). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Finnishcharts.com — Ariana Grande — Santa Tell Me. Finland’s Official List
  28. «Top Singles (téléchargement + streaming)». Syndicat National de l'édition Phonographique. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  29. Ariana Grande - Santa Tell Me (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է December 27, 2019.
  30. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено December 28, 2018.
  31. "Irish-charts.com – Discography Ariana Grande". Irish Singles Chart. Ստուգվել է December 29, 2018.
  32. Italiancharts.com — Ariana Grande — Santa Tell Me (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է December 29, 2018.
  33. Ariana Grande Album & Song Chart History Japan Hot 100 for Ariana Grande. Ստուգվել է January 17, 2014.
  34. «Mūzikas patēriņa tops gadu mijā» (Latvian). LAIPA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «2019 49-os savaitės klausomiausi (TOP 100)» (Lithuanian). AGATA. 2019 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Nederlandse Top 40 - Ariana Grande search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է December 5, 2014.
  37. Dutchcharts.nl — Ariana Grande — Santa Tell Me (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 28, 2019.
  38. Charts.org.nz — Ariana Grande — Santa Tell Me. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է December 28, 2018.
  39. Norwegiancharts.com — Ariana Grande — Santa Tell Me. VG-lista. Hung Medien. Ստուգվել է December 29, 2018.
  40. "Portuguesecharts.com – Ariana Grande – Santa Tell Me". AFP Top 100 Singles. Retrieved January 3, 2019.
  41. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է December 22, 2018.
  42. «Singapore Top 30 Digital Streaming Chart – Week 52» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 3-ին.
  43. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201851,52. Ստուգվել է January 4, 2019.
  44. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201851,52 into search. Ստուգվել է January 4, 2019.
  45. «Gaon Digital Chart – Issue date: 2017.12.10 – 2017.12.16». Gaon Chart. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  46. «Gaon Digital Chart – Issue date: 2016.12.04 – 2016.12.10». Gaon Chart. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  47. Spanishcharts.com — Ariana Grande — Santa Tell Me Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է January 4, 2019.
  48. Swedishcharts.com — Ariana Grande — Santa Tell Me. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է December 7, 2018.
  49. Ariana Grande — Santa Tell Me swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է December 29, 2019.
  50. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է December 29, 2018.
  51. Ariana Grande Album & Song Chart History Billboard Hot 100 for Ariana Grande. Ստուգվել է December 5, 2014.
  52. Ariana Grande Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Ariana Grande. Ստուգվել է December 11, 2014.
  53. Ariana Grande Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Ariana Grande. Ստուգվել է December 11, 2014.
  54. «Ariana Grande Chart History (Holiday 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  55. Ariana Grande Album & Song Chart History Billboard Pop Songs for Ariana Grande. Ստուգվել է December 11, 2014.
  56. «Top 100 Songs». Rolling Stone. 2019 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  57. «2015년 Digital Chart (International)» (Korean). Gaon. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «2016년 Digital Chart (International)» (Korean). Gaon. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. «2017년 Digital Chart (International)» (Korean). Gaon. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «2018년 Digital Chart (International)» (Korean). Gaon. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Certificeringer | IFPI». IFPI Denmark. 2018 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  62. «Italian single certifications – Ariana Grande – Santa Tell Me» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է December 10, 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2018" in the "Anno" drop-down menu. Select "Santa Tell Me" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  63. «New Zealand single certifications – Ariana Grande – Santa Tell Me». Recorded Music NZ. Վերցված է December 28, 2018-ին.
  64. «British single certifications – Ariana Grande – Santa Tell Me». British Phonographic Industry. Վերցված է January 3, 2020-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Santa Tell Me in the "Search BPI Awards" field and then press Enter.
  65. * Music, BuzzAngle (2020 թ․ հունվարի 7). «BuzzAngle Music 2017 Report». BuzzAngle Music. BuzzAngle Music. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
Association 2
games 1
games 1
HOME 1
Intern 9
Note 2
os 1
text 1
twitter 1
web 11