The Carpenters
Carpenters (հայերեն՝ Ատաղձագործներ), ամերիկյան վոկալ-գործիքային դուետ, որի երգիչները քույր ու եղբայր են՝ Կարեն և Ռիչարդ Կարպենտերները։ Չնայած նրանց հաճախ անվանել են «The Carpenters», պաշտոնական անվանումը գրառումներում և տպագիր նյութերում պարզապես «Carpenters» էր՝ առանց որոշյալ հոդի։ 1970-ական թվականներին, երբ բարձր ու վայրի ռոքը մեծ պահանջարկ ուներ, Ռիչարդն ու Կարենը ստեղծում էին մեղմ երաժշտական ոճին բնորոշ կոմպոզիցիաներ, որոնք նրանց դարձրել են բոլոր ժամանակների ամենաարդիական երաժշտական արտիստներից։
The Carpenters | |
---|---|
Ժանրեր | փոփ[1][2][3], ռոք[4][5][6], adult contemporary music[7][8] և թեթև երաժշտություն |
Գործունեություն | 1969 |
Լեյբլ | A&M Records |
Պարգևներ | |
Կայք | richardandkarencarpenter.com |
The Carpenters Վիքիպահեստում |
Ընդհանուր առմամբ դուետի ալբոմներից վաճառվել է ավելի քան հարյուր միլիոն օրինակ։ Ներկայումս էլ նրանց երգերից որոշները հայտնի են, ինչպիսիք են՝ «(They Long to Be) Close to You» (1970), «Yesterday once More» (1973) և այլն[16][17]։
Նկարագրություն
խմբագրել«Carpenters» խմբի հիմքը ընտանեկան դուետն էր՝ Ռիչարդ Կարպենտերի (ծնվել է 1946 թվականին) և նրա քրոջ՝ Կարեն Կարպենտերի (ծնվել է 1950 թվականին)։ 1960-ական թվականներին նրանց ընտանիքը Կոնեկտիկուտից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դաշնակահար և գործիքավորող Ռիչարդը ջազային եռյակ է կազմել․ Կարենը նվագել է հարվածային գործիքներ, իսկ Ուես Ջեքոբսը՝ բաս։ Երիտասարդ տաղանդների մրցույթում հաղթելուց հետո նրանք մի քանի գրառում են կատարել, որոնք այդպես էլ չեն հրապարակել, իսկ Ջեքոբսի հեռանալուց հետո Ռիչարդն ու Կարենը հրավիրել են Ջոն Բիթիսին և ստեղծել «Spectrum» ֆոլկ ռոք խումբ։ Բիթիսը տեքստեր է գրել Ռիչարդի մեղեդիների հիման վրա։
«Spectrum»-ի գործունեությունը նույնպես կարճ է տևել, Ռիչարդն ու Բիթիսը միասին են աշխատել Դիսնեյլենդում, իսկ հետո Ռիչարդը, համոզելով Կարենին ոչ միայն նվագել հարվածային գործիքներ, այլ նաև երգել, ձայնագրության համար հրավիրել է Ջո Օսբորնին, ձայնագրել դեմո ժապավենը, և այդ ժամանակ պարզվել է, թե ինչքան հաջող են համադրվում և միմյանց լրացնում եղբոր ու քրոջ ձայները։
«A&M» ընկերությունը պայմանագիր է կնքել դուետի հետ, «Offering» դեբյուտային ալբոմը աննկատ է մնացել, սակայն, երբ 1972 թվականին այն վերահրատարակվել է՝ «Ticket To Ride» անվամբ, այնուամենայնիվ ընդգրկվել է չարթերում։ 1970 թվականին Բերտ Բակարակ ու Հոլ Դևիդ պրոդյուսերա-կոմպոզիտորական դուետը Կարպենտերներին առաջարկել է ձայնագրել իրենց «(They Long to Be) Close to You» երգը, որը նախկինում հայտնի էր Դայոն Ուորվիկի կատարմամբ։ Այդ հիթը դարձել է առաջինը քսանչորս հիթերի փառաշարքում, որոնք 1970-ական թվականներին ձայնագրվել են Կարպենտերների կողմից[18]։
Սկզբում նրանք երգել են ուրիշների երգերը, բայց 1972 թվականին Ռիչարդ Կարպենտերն ու Բիթիսը գրել են իրենց առաջին սեփական հիթը՝ «Goodbye To Love»-ը[19]։ Նույն ստեղծագործական թիմն էլ ստեղծել է կենտրոնական երգ վեցերորդ «Now And Then»[20][21] ալբոմի համար, որը կոչվել է «Yesterday Once More»։ Ալբոմը թողարկվել է 1973 թվականին։ Այդ ժամանակ Carpenters-ն արդեն երեք Գրեմմի մրցանակի դափնեկիր էր։ Նույն թվականին թողարկվել է նաև դուետի առաջին ալբոմը, որն Ամերիկայում դարձել է համար մեկ հիթ։ Այն նախկինում ձայնագրված սինգլների ժողովածու էր։
Դրան հաջորդել է հաջող շրջագայությունների շարքը ամբողջ աշխարհով։ Հատկապես հաղթական էր ճապոնական շրջագայությունը, որտեղ Carpenters-ի մեղեդային կոմպոզիցիաները և Կարենի հմայիչ ձայնը անմիջապես արժանացել են հանրաճանաչության։
Սակայն հյուրախաղերի ռիթմը խարխլել է Կարենի առողջությունը. մինչև 1975 թվականը նա սկսել է սուր նյարդային հիվանդության նշաններ ցույցաբերել։ Երկար բուժման հետևանքով հիվանդությունը կարծես թե նահանջել է, բայց կարճ ժամանակով։ Միևնույն ժամանակ, նրանց հանրաճանաչությունը հայրենիքում սկսել է նվազել, բայց զգալիորեն աճել է նրանց նկատմամբ հետաքրքրությունը Մեծ Բրիտանիայում։ Արտադրանքի որակը մնացել է անփոփոխ բարձր, սակայն քննադատները, «նոր ալիքների» վերելքով տարված, Carpenters-ին համարել են «հնացած»։
1979 թվականին Կարենը ձայնագրել է իր սոլո ալբոմը, որն այդպես էլ չի թողարկվել նրա կենդանության օրոք՝ լույս տեսնելով միայն 1996 թվականին։ Փոխարենը 1981 թվականին նա և Ռիչարդը թողարկել են «Made in America» ալբոմը[22]։ Այն դարձել է խմբի վերջին ալբոմը, քանի որ Կարենի նյարդային հիվանդությունը կրկին սրվել է, նրա օրգանիզմը դադարել է սնունդ ընդունել։ 1983 թվականին՝ 32 տարեկանում, նա մահացել է սրտի կաթվածից։
Ռիչարդը շարունակել է թողարկել իրենց հին ձայնագրությունները, ձայնագրել է երկու սոլո ալբոմ հրավիրված վոկալիստների հետ, մասնավորապես՝ Դասթի Սփրինգֆիլդի[23]։
Սկավառակագրություն
խմբագրել- «Ticket to Ride» (1969)
- «Close to You» (1970)
- «Carpenters» (1971)
- «A Song for You» (1972)
- «Now & Then» (1973)
- «Horizon» (1975)
- «A Kind of Hush» (1976)
- «Passage» (1977)
- «Christmas Portrait» 1978)
- «Made in America» (1981)
- «Voice of the Heart» (1983)
- «An Old-Fashioned Christmas» (1984)
- «Lovelines» (1989)
- «As Time Goes By» (2001)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://myspace.com/thecarpentersofficial/music/song/heather-40260-49098
- ↑ http://www.vintagevinylnews.com/2012/09/pop-music-hall-of-fame-being.html
- ↑ http://www.mtv.com/artists/carpenters/
- ↑ http://www.karaoke-version.com/custombackingtrack/the-carpenters/i-won-t-last-a-day-without-you.html
- ↑ http://www.karaoke-version.com/custombackingtrack/the-carpenters/goodbye-to-love.html
- ↑ http://www.karaoke-version.com/custombackingtrack/the-carpenters/a-song-for-you.html
- ↑ http://www.jbhifi.com.au/music/Whats-Hot/adult-contemporary/their-greatest-hits/54906/
- ↑ http://www.cdbaby.com/cd/childrenoftheday3
- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ https://www.grammy.com/grammys/artists/carpenters/8349
- ↑ https://www.newspapers.com/image/320667139/?clipping_id=64260695&fcfToken=eyJhbGciOiJIUzI1NiIsInR5cCI6IkpXVCJ9.eyJmcmVlLXZpZXctaWQiOjMyMDY2NzEzOSwiaWF0IjoxNjc2NDQ3NzQyLCJleHAiOjE2NzY1MzQxNDJ9.eV9xj6oPNQmdEozSJ1NFbDZ5mlI6Tt85tkZg5GWDrjI
- ↑ https://www.grammy.com/grammys/awards/13th-annual-grammy-awards-1970
- ↑ https://www.grammy.com/grammys/awards/14th-annual-grammy-awards-1971
- ↑ https://www.grammy.com/grammys/awards/hall-of-fame#w
- ↑ https://www.grammy.com/grammys/awards/hall-of-fame#t
- ↑ Schmidt, 2010, էջեր 102–03
- ↑ Coleman, 1994, էջ 135
- ↑ Schmidt, 2010, էջ 57
- ↑ Schmidt, 2010, էջ 87
- ↑ Schmidt, 2010, էջ 102
- ↑ Simpson, 2011, էջ 46
- ↑ Schmidt, 2010, էջ 236
- ↑ Schmidt, 2010, էջ 292
Գրականություն
խմբագրել- Coleman, Ray The Carpenters: The Untold Story. — Harpercollins, 1994. — ISBN 978-0-06-018345-5
- Costin, Carolyn The Eating Disorder Sourcebook. — McGraw-Hill Education, 2007. — ISBN 978-0-0718-1999-2
- Levitin, Daniel (1995). «Arranging Master Class: Richard Carpenter». Electronic Musician. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
- Lott, Eric Perfect is Dead: Karen Carpenter, Theodor Adorno, and the Radio; or, If Hooks Could Kill(անգլ.) : journal. — Criticism, 2008. — Т. 50. — № 2.
- Petrucelli, Alan W. Morbid Curiosity: The Disturbing Demises of the Famous and Infamous. — 2009. — ISBN 978-1-1011-4049-9
- Schmidt, Randy Little Girl Blue: The Life Of Karen Carpenter. — 2010. — ISBN 978-1-556-52976-4
- Yesterday Once More: The Carpenters Reader / Schmidt, Randy. — 2012. — С. 47—49. — ISBN 978-1-613-74417-8
- Simpson, Kim Early 70s Radio: The American Format Revolution. — Continuum International Publishing Group, 2011. — ISBN 978-1-44112-9-680
- Stanton, Scott The Tombstone Tourist: Musicians. — Simon & Schuster, 2003. — ISBN 978-0-743-46330-0
- Talevski, Nick Rock Obituaries – Knocking On Heaven's Door. — 2006. — ISBN 978-1-8460-9091-2
- Terrace, Vincent Television Specials: 5,336 Entertainment Programs, 1936–2012. — 2nd. — McFarland, 2013. — ISBN 978-1-476-61240-9
- The Complete Guide to the Music of the Carpenters. — 1998. — ISBN 978-0-711-96312-2
- Zerbe, Kathryn J. The Body Betrayed: A Deeper Understanding of Women, Eating Disorders, and Treatment. — Gürze Books, LLC., 1995. — ISBN 0-936077-23-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Universal Music site
- «Carpenters» Արխիվացված 2020-07-04 Wayback Machine, The Richard and Karen Carpenter Performing Arts Center exhibit website
- Carpenters discography, biography, song versions, appearances
- Society Music Theory՝ «Superstar» երգի մասին
- Chris Walter Արխիվացված 2020-02-07 Wayback Machine՝ «Carpenters»-ի ֆոտոարխիվ
- Carpenters Complete Recording Resource՝ սկավառակագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Carpenters» հոդվածին։ |