The Clash ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին Լոնդոնում։ Խումբը ոգեշնչվել և ազդվել է Sex Pistols փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից։ The Clash-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը։ Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ ռեգգիից մինչև հիփ-հոփ։ Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում։

The Clash
Ժանրերփանկ-ռոք, նոր ալիք, սկա, ռեգգի և Պոստ փանկ
Գործունեություն1976
ԼեյբլSony Music և Columbia Records
Պարգևներ
Կայքtheclash.com
 The Clash Վիքիպահեստում

Սկսելով կարիերան լոնդոնյան անդերգրաունդ ակումբներում` խումբը մեծ հաջողության է հասել համաշխարհային ռոք-բեմերում` իր համերգներին հանդիսատեսների մեծ բանակ հավաքելով և մասնակցելով աշխարհի ամենամեծ երաժշտական փառատոններին։ Չնայած նման հաջողությանը` The Clash-ը մինչև լուծարումը հավատարիմ է մնացել փանկ-ավանդույթներին. երաժիշտները խմբի գովազդով զբաղվողներից պահանջում էին համերգի տոմսերի համար քիչ գումար սահմանել երկրպագուների համար, շփվում էին նրանց հետ համերգներից հետո և վաճառում 2 կամ 3 ալբոմներ մեկի գնով` փոխհատուցելով լեյբլի կորուստը իրենց հաշվին։

2003 թվականին The Clash-ը ներառվել է ամերիկյան ռոքնռոլի փառքի սրահի մեջ։

Կենսագրություն

խմբագրել

Խմբի կազմավորում և առաջին ելույթներ

խմբագրել

The Clash-ը ձևավորվել է 1976 թվականի հունիսի սկզբին Լոնդոնում երկու խմբերի` The 101ers-ի և London SS-ի միավորման արդյունքում. առաջինից եկել է վոկալիստ և կիթառահար Ջո Սթրամերը, երկրորդից` հարվածային գործիքներ նվագող Քեյթ Լեվենը, բաս կիթառահար Փոլ Սիմոնոնը և կիթառահար Միկ Ջոնսը[3][4]։

Ջո Սթրամերը այն ժամանակ արդեն երկու տարի The 101’ers փաբ-ռոք խմբի վոկալիստն էր, ով 1950-ականների պարզ ռոքնռոլ երգեր էր նվագում և ում մոտ արդեն ձայնագրված էր և թողարկման էր պատրաստվում դեբյուտային սինգլը[5]։ Սակայն Սթրամմերը The 101’ers-ի կազմում կարիերայի շարունակության նպատակահարմարությունը կասկածի տակ դրեց Sex Pistols-ի համերգներից ստացած ցնցումից հետո։ 1976 թվականի ապրիլի 3-ին The 101’ers-ը նվագում էր «Nashville Rooms» լոնդոնյան փաբում, որտեղ Սթրամմերը առաջին անգամ տեսել էր Sex Pistols-ին, որի մասին նա հենց դրանից առաջ էր լսել։ Ջո Սթրամմերը նշել է, որ իր տեսած համերգից հետո նա իր խմբին անվանել է «երեկվա օրաթերթ»[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.rockhall.com/inductees/clash
  2. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/3829615.stm
  3. Erlewine, Stephen Thomas. «Biography». Allmusic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  4. Eddy, Chuck. The Clash // The Rolling Stone Encyclopedia of Rock & Roll. — Simon & Schuster, 2001. — 1114 p. — ISBN 0-743-20120-5
  5. 5,0 5,1 DVD Westway To The World
  6. «7 поколений рок-н-ролла. Пустое поколение. Панк-рок.3(2)». youtube.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Clash» հոդվածին։
  NODES
os 2