Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Soft Parade (այլ կիրառումներ)

The Soft Parade-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի չորրորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1969 թվականի հուլիսին, և վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ամերիկայի չարթերում։ Ալբոմում խումբ մի քանի փորձարարական լարային և փողային գորիծիքներ է օգտագործել որոշ երգերի համար, այդ երգերի մեջ է մտնում խմբի երրորդ և ալբոմի ամենահիթային երգը՝ "Touch Me" (որը համարվում խմբի ամենալավ ինտեգրումը նվագախմբի հետ)։ Ալբոմը ներառում է նաև մի քանի այլ երգեր ինչպիսիք են ռոքային "Wild Child" երգը և "Shaman's Blues"-ը, ու նաև համանուն վեռանագրով երգը, որը բաղկացած է մի քանի հատվածներից և ռոքի ու պոեզիայի խառնուրդ է։ "Tell All the People" և "Wishful Sinful" երգերը, որոնք գրվել են կիթառահար Ռոբի Կրիգերի կողմից, համարվում են ալբոմի առավել թախծոտ երգերը, որոնք սակայն դարձան երկրորդական հիթեր։

The Soft Parade
ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀուլիս 21, 1969
ՁայնագրվածՀուլիս, 1968 - Մայիս 1969
Ժանրռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք, սիմֆոնիկ ռոք, բլյուզ-ռոք
Տևողություն2049 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ռոթշիլդ
-ի ալբոմների ժամանակագրություն
Waiting for the Sun
(1968)
The Soft Parade
(1969)
Morrison Hotel
(1970)
Սինգլներ The Soft Parade  ալբոմից
  1. «Touch Me/Wild Child»
    Թողարկվել է՝ Դեկտեմբեր, 1968
  2. «Wishful Sinful/Who Scared You»
    Թողարկվել է՝ Մարտ, 1969
  3. «Tell All the People/Easy Ride»
    Թողարկվել է՝ Հունիս, 1969
  4. «Runnin' Blue/Do It»
    Թողարկվել է՝ 25 Նոյեմբեր, 1969

Երգերը

խմբագրել

Խմբի վոկալիստ Ջիմ Մորիսոնի ալկոհոլը չարաշահելու և պոեզիայի նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառով, ալբոմի վրա մեծ ազդեցություն է թողել խմբի կիթառահար Ռոբի Կրիգերը։ Պետք է նշել, որ այս ալոբմի վրա նա ավելի մեծ ազդեցություն է թողել, քան խմբի մյուս բոլոր ալբոմների վրա, որոնք ձայնագրվել են Մորիսոնի կենդանության օրոք։ Նա նաև Մորիսոնի հետ երգել է "Runnin' Blue" երգի կրկներգը[1]։

Առաջին անգամ խմբի գոյության ընթացքում երգերն արդեն վերագրվել են միայն նրանց, ովքեր գրել են դրանք և ոչ թե ամբողջ խմբին, քանի որ Մորիսոնը դժգոհ էր "Tell All the People" երգի հետևյալ բառերից՝ "get your guns"։ Նա այնքան էլ չէր հավանում այն փաստը, որ որոշ մարդիկ կարող էին այդ բառերը վերագրել իրեն և մտածել, որ նա ցանկանում է, որ երգը լսողները անեն դա։ Չնայած սրան խմբի գալիք ձայնագրություններում երգերի հեղինակներ նորից սկսվում են համարվել խմբի բոլոր անդամները, առանց հաշվի առնելու երգերի բառերը։ Հատկանշական է այն փաստը, որ բոլոր երգերը գրվել են Մորիսոնի և Կրիգերի կողմից[2][3]։

Թողարկումը և ընդունումը

խմբագրել
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
Allmusic      [4]
Robert Christgau B−[5]
Rolling Stone (անբարենպաստ)[6]
Slant Magazine      [7]

Չնայած անտարբեր և ոչ այնքան բարենպաստ ընդունելությանն ալբոմը դարձավ խմբի չորրորդ ալբոմը թոփ տասը ալբոմների ցանկում, իսկ "Touch Me" սինգլը շատ մեծ հաջողություններ գրանցեց։ Այնուամենայնիվ ալբոմը զբաղեցնելով 6-րդ հորիզոնականն Ամերիկայի չարթերում չկարողացավ տեղ զբաղեցնել Մեծ Բրիտանիայի չարթերում, միգուցե այն պատճառով, որ ալբոմի ոչ մի սինգլ այդպես էլ չկարողացավ տեղ զբաղեցնել Մեծ Բրիտանիայի չարթերում։

Ալբոմը մի քանի հակասական կարծիքների հանիդպեց քննադատների և խմբի երկրպագուների կողմից այն պատճառով, որ ալբոմում օգտագործվել էին լարային և փողային գործիքներ, այդպիսով կարելի է ասել խումբը փոխել էր իր նախկին հնչողությունը։ Երկրպագուները նաև բողոքել են, որ The Soft Parade-ը շարունակել է խմբի նախկին ալբոմների բառային ֆորմուլաները, և այդ առումով այնքան էլ նորարարական չէր։ Ալբոմի 40- ամյակին նվիրված վերաթողարկման մասին իր տեսությունում Դան Օուլեթը հակառակ կարծիքն է հայտնել նշելով, որ ալբոմը խմբի ստեղծագործական "գագաթնակետն" է[8][9][10]։

Այս ալբոմից հետո, խումբը վերադարձավ ավելի հասարակ ոճերին իրենց Morrison Hotel և L. A. Woman ստուդիական ալբոմներում։

Երգացանկ

խմբագրել
1 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Tell All the People»  Ռոբի Կրիգեր 3:21
2. «Touch Me»  Կրիգեր 3:12
3. «Shaman's Blues»  Ջիմ Մորիսոն 4:49
4. «Do It»  Մորիսոն, Կրիգեր 3:08
5. «Easy Ride»  Մորիսոն 2:43
2 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Wild Child»  Մորիսոն 2:36
2. «Runnin' Blue»  Կրիգեր 2:27
3. «Wishful Sinful»  Կրիգեր 2:58
4. «The Soft Parade»  Մորիսոն 8:36

Անձնակազմ

խմբագրել
  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր

խմբագրել
Տարի Չարթ Հորիզոնական
1969 Ամերիկա 6

Վաճառքներ

խմբագրել
Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Կանադա Պլատինե 100,000
Մեծ Բրիտանիա Արծաթե 60,000
ԱՄՆ Պլատինե 1,000,000

Աղբյուրներ

խմբագրել
  1. https://www.last.fm/music/The+Doors/_/The+Soft+Parade
  2. http://www.cosmic-kitchen.com/song.php?id=doors__TheSoftParade
  3. http://rateyourmusic.com/release/album/the_doors/the_soft_parade/
  4. http://www.allmusic.com/album/the-soft-parade-mw0000652096
  5. Robert Christgau review
  6. «Album Review». Rolling Stone Magazine, Alec Dubro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  7. Slant Magazine review
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  9. http://www.discogs.com/Doors-The-Soft-Parade/release/490817
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  NODES