These Are the Days of Our Lives
«These Are the Days of Our Lives» (անգլերենից թարգմանաբար՝ «Սրանք մեր կյանքի օրերն են»)՝ Քուին (Queen) խմբի երգը` Innuendo ալբոմից։ Խմբի ամենահայտնի երգերից մեկն է։ Սկզբում թողարկվել է որպես սինգլ ԱՄՆ-ի համար` «Bijou» երգի հետ միասին, «Բ» կողմում, 1991 թվականի սեպտեմբերի 5-ին (Ֆրեդի Մերկուրիի ծննդյան 45-րդ տարեդարձի օրը), ավելի ուշ՝ Մերկուրիի մահից հետո, երգը վերահրատարակվել է «Bohemian Rhapsody» երգի հետ «Ա» կողմում, 1991 թվականի դեկտեմբերի 9–ին։ Սինգլը Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հինգ շաբաթ մնացել հիթ-շքերթի ամենաբարձր հորիզոնականում[1]։ Սինգլը 1992 թվականին Brit Awards մրցանակ է ստացել «Լավագույն բրիտանական սինգլ» անվանակարգում[2].
«Bohemian Rhapsody/These Are the Days of Our Lives» | ||||
---|---|---|---|---|
Քուինի սինգլը | ||||
«Innuendo» ալբոմից | ||||
Թողարկված | 1991 թվականի սեպտեբերի 5 (առաջին թողարկում) 1991 թվականի դեկտեմբերի 9 (երկրորդ թողարկում) | |||
Ֆորմատ | 7”, CD | |||
Ձայնագրված | 1991 | |||
Ժանր | Սոֆթ ռոք | |||
Երգահան | Ռոջեր Թեյլոր | |||
Տևողություն | 4:11 (CD) / 4:06 (7”) | |||
Լեյբլ | Parlophone Records Hollywood Records | |||
Պրոդյուսեր | Դեյվիդ Ռիչարդս Քուին | |||
Քուինի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Սա լավագույնն է, որ ես գրել եմ Քուինի համար - Ռոջեր Թեյլոր (1994 թվական)։
|
The Freddie Mercury Tribute Concert-ի համերգին, որը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 20–ին Ուեմբլի մարզադաշտում (Լոնդոն, Անգլիա), երգը կատարել են Ջորջ Մայքլը և Լիզա Սթենսֆիլդը։
Երգ
խմբագրելԵղել Ֆրեդի Մերկուրիի մահից հետո թողարկված առաջին սինգլը։ Նրա մահից հետո մնացած մասնակիցները որոշել են հարգանքի տուրք մատուցել նրան և վերաթողարկել են «Bohemian Rhapsody» երգը («These Are the Days of Our Lives»-ի հետ միասին)։ «Bohemian Rhapsody»-ն երկրորդ անգամ գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը։ Ձայնասկավառակը վաճառվել է 1,1 միլիոն օրինակով՝ դառնալով 1991 թվականի ժողովրդականությամբ երկրորդ սինգլը[3]։ Մերկուրին մահվանից առաջ կարգադրել էր այս վերաթողարկումից ստացված ողջ հասույթը փոխանցել Տերրենս Հիգինսի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամին։ Սինգլն արժանացել է Ivor Novello մրցանակի որպես 1991 թվականի լավագույն սինգլ։
Երգի պրոդյուսերը Դևիդ Ռիչարդսն է եղել, որը ստեղծագործությանն ավելացրել է կոնգայի (աֆրիկյան թմբուկի տարատեսակ) և Ludwig ֆիրմայի մարակասների պարտիաներ։ Ջոն Դիքոնը Fender կիթառով և Korg M1 ֆիրմայի սինթեզատորով նվագել է բաս-գիծը։ Ռոջեր Թեյլորը Ludwig ֆիրմայի հարվածայինների վրա է եղել, իսկ Բրայան Մեյը հանդես է եկել իր Red Special-ով։ Մի քանի տարի անց նա խոստովանել է, որ իր մենահամերգը ցնցող էր[3]։ Երգը գրված է դո մաժոր տոնայնությամբ։ Մոդուլյացիա՝ ելևէջում, տեղի չի ունենում, տեմպը չի փոխվում։ Ֆրեդի Մերկուրին կրկներգերում երգում է «կրկնակի» հարմոնիայով (սկզբում ձայնագրվել է առաջին ձայնը, հետո երկրորդը՝ մեկ տերցիա ցածր)։
Երգի կազմ
խմբագրելԿա երգի մեկ տարբերակ, որը թողարկվել է ինչպես որպես ալբոմ, այնպես էլ՝ որպես սինգլ։
Ալբոմային տարբերակը տևում է 4 րոպե 11 վայրկյան։ Երգը սկսվում է հիմնական ռիթմի ութ վայրկյանանոց կատարումով։ Այս ռիթմը շարունակվում է գրեթե ամբողջ երգի ընթացքում՝ ընդհատվելով 3-րդ րոպեի 40-րդ վայրկյանում։ Առաջին քառյակն ավարտվում է 47-րդ վայրկյանում և անմիջապես սկսվում է կրկներգը, որը տևում է 31 վայրկյան։ Հետո կրկներգին հաջորդում է երկրորդ քառյակը։ Իր կառուցվածքով նա ոչնչով չի տարբերվում առաջինից։ Երկրորդ քառյակի վերջում (1:58) կրկին կատարվում է կրկներգը։ Նրա ավարտից հետո սկսվում է Red Special կիթառի պարտիան, որը տևում է գրեթե մեկ րոպե։ Կիթառային սոլոյից հետո երաժիշտները վերջին անգամ երգում են կրկներգը։ «When I look and I find ...» (Երբ նայում եմ, գտնում եմ...) տողում երաժշտությունը մի պահ կանգ է առնում։ Ֆրեդի Մերկուրիի «I still love you» (Ես դեռ սիրում եմ քեզ) բառերից հետո Ռոջեր Թեյլորը, Բրայան Մեյը և Ջոն Դիքոնը դեռ մի քանի վայրկյան նվագում են միասին, բայց կիթառի պարտիայի ավարտից հետո կրկին անցում է կատարվում հիմնական ռիթմին, որն աստիճանաբար մարում է։
Վինիլային սկավառակում երգը թողարկվել է մի փոքր կրճատված տեսքով (4 րոպե 6 վայրկյան տևողությամբ), որից հանվել էին մուտքի և ավարտի հատվածները։
Երաժշտական գործիքներ
խմբագրել- Ջոն Դիքոն — բաս կիթառ Fender և սինթեզատոր Korg M1[3]
- Բրայան Մեյ — էլեկտրակիթառ Red Special[3]
- Ռոջեր Թեյլոր — հարվածային գործիքներ Ludwig[3]
- Դևիդ Ռիչարդս — հարվածային կոնգա՝ LP ֆիրմայի և մարակասներ՝ Ludwig ֆիրմայի[3]
Ալյ թողարկումներ
խմբագրելԲացի ալբոմից և սինգլից, երգը թողարկվել է նաև խմբի երգերի այլ ժողովածուներում։ Դրանք են՝ «Greatest Hits III»–ը, «Jewels II»–ը և «Stone Cold Classics»–ը։ Բացի այդ, երգը թողարկվել է «The Platinum Collection» բոքս–սետում, մյուս ալբոմների կազմում։
Կենդանի կատարումներ
խմբագրելԱռաջին անգամ Queen-ը հանրության առջև այս երգով հանդես է եկել 1992 թվականի ապրիլի 20-ին Ֆրեդի Մերկուրիի հիշատակին նվիրված համերգին, վոկալ պարտիաները կատարել են Ջորջ Մայքլը և Լիզա Սթենսֆիլդը[4]։ Ավելի ուշ կենդանի ելույթի ձայնագրությունը ներառվել է Five Live ալբոմում[5]։
2005-2006 թվականներին Queen + Paul Rodgers շրջագայության ժամանակ երգը երգել է Ռոջեր Թեյլորը, իսկ Փոլ Ռոջերսը որոշ ժամանակով լքել է բեմը։
2007 թվականի հուլիսի 1–ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացել է արքայադուստր Դիանային նվիրված համերգ, որին մասնակցել են բազմաթիվ համաշխարհային աստղեր։ Ներկայացման վերջում, These Are the Days of Our Lives-ի երաժշտության ներքո, ցուցադրվել են արքայադուստր Դիանայի կյանքից կադրեր։
Երգի կենդանի ձայնագրությունը թողարկվել է «46664» և «Return of the Champions» («Չեմպիոնների վերադարձը») ալբոմներում։ Բացի այդ, երգը կատարվել է համերգների ժամանակ, որոնք հետո թողարկվել են որպես խմբի տեսագրություններ։ Դրանք են՝ «The Freddie Mercury Tribute Concert», «46664-the event», «Return of the Champion» և «Super live in Japan»։
Տեսահոլովակներ
խմբագրելԵրգի համար ստեղծվել է տեսահոլովակի երեք տարբերակ։ Տեսահոլովակների ռեժիսորներն են եղել Ռուդի Դոլեզալը և Հանես Ռոսահերը[6]։
Երգի ձայնագրությունը կատարվել է 1991 թվականի մայիսի 30–ին Limehouse ստուդիայում։ Նկարահանումներին ներկա չի եղել Բրայան Մեյը (նա Ամերիկայում էր և չէր կարողացել մասնակցել)․ նա նկարահանվել է այն բանից հետո, երբ դա արել էին խմբի մյուս անդամները։
Սկզբում տեսանյութը նկարահանվել է գունավոր ժապավենի վրա (տեսահոլովակի այս տարբերակը թողարկվել Է ԱՄՆ-ում)։ Սակայն, վերանայելով հոլովակը, խումբը որոշել է այն ցույց չտալ գունավոր ձևաչափով, որպեսզի խմբի երկրպագուները չտեսնեն, թե ինչպիսին էր այդ ժամանակ Ֆրեդի Մերկուրին։ Նրա դեմքը այնքան հոգնատանջ էր, որ առանց գրիմի Ֆրեդիին անհնար էր ճանաչել։
Տեսահոլովակն ընդգրկվել է «Greatest Flix III» և «Classic Queen» տեսահոլովակների ժողովածուի մեջ։
Բնօրիկան տարբերակ
խմբագրելՏեսահոլովակի այս տարբերակը նկարահանվել է սև-սպիտակ ժապավենի վրա։ Տեսահոլովակը սյուժետային չէ, Ֆրեդին պարզապես երգում է տեսախցիկի դիմաց։
Երաժիշտների իմիջը զգալիորեն փոխված է։ Ֆրեդի Մերկուրիի հագին սև վերնաշապիկ է և բազմագույն ժիլետ՝ կատուների նկարներով, թողովի հագած և ծայրահեղ նիհար վիճակը քողարկող լայն շալվար։ Ռոջեր Թեյլորը նույն հագուստով է, իսկ Բրայան Մեյն ու Ջոն Դիքոնը՝ շալվարով ու սպիտակ վերնաշապիկով։ Տեսահոլովակը սկսվում է Թեյլորով, որը նվագում է հարվածային գործիքների վրա։ Հաջորդիվ՝ տեսահոլովակում սահուն անցնում է կատարվում դեպի Մերկուրին, մինչև «I was back in the old days» բառերը (Ես վերադարձա հին օրերին)։ Այդ կադրերից հետո մի քանի վայրկյան ցուցադրվում է Ջոն Դիքոնը։ Այնուհետև տեսանյութը սահուն անցնում է Մերկուրիի վրա (թեպետ, ամբողջ քառատողի ընթացքում տեսախցիկը ուղղված է միայն նրան)։
Կրկներգի ժամանակ ցուցադրվում է ամբողջ խումբը և հարթակը, որտեղ էլ տեղի է ունենում երգի կատարումը։
Երկրորդ քառյակի կատարումը գրեթե ոչնչով չի տարբերվում առաջինի կատարումից։ Նույն կերպ՝ առաջնային պլանում Ֆրեդի Մերկուրին է։
Կրկներգից հետո սկսվում է Մեյի կիթառային սոլոն, որը տևում է գրեթե մեկ րոպե։ Ավարտից հետո սկսվում է կրկներգը։ Տեսահոլովակի վերջին բառերը երգչի ուղերձն են դարձել իր երկրպագուներին՝ «I still love you» (Ես դեռ սիրում եմ քեզ [Ձեզ])։ Երկրորդ վայրկյանից հետո Ֆրեդին դուրս է գալիս կադրից, որպեսզի այլևս երբեք այնտեղ չվերադառնա։ Տեսահոլովակը դարձել է վերջինը, որում նկարահանվել է Ֆրեդի Մերկուրին։
The Walt Disney Company–ի տարբերակ
խմբագրելWalt Disney ընկերության անիմատորները որոշել են ամերիկյան հեռուստատեսության համար տեսահոլովակի անիմացիոն տարբերակը ստեղծել։ Ավելի ուշ տեսահոլովակի այս տարբերակը հայտնվել է «Classic Queen» տեսասկավառակում։
- Երգի համերգային տարբերակը, Ջորջ Մայքլի կատարմամբ, թողարկվել է նրա Five Live մինի-ալբոմում 1993 թվականին, և այդ ժողովածուն հասել Է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականին։ Ավելի ուշ երգի այս տարբերակը թողարկվել է 1999 թվականին Greatest Hits III ալբոմում։
Սինգլ
խմբագրել7–դյույմանոց ձայնասկավառակներ
խմբագրելՍինգլը թողարկվել է գրամոֆոնի 7–դյույմանոց սկավառակներով 3 երկրներում՝ Հարավսլավիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Այդ երկրներում «Ա»–կողմից ձայնագրվել է Bohemian Rhapsody-ն[7]։ 1993 թվականին Մեծ Բրիտանիայում թողարկվել է սինգլի նոր տարբերակը, որտեղ «Ա»–կողմից ձայնագրվել է Somebody To Love-ը։ Հարավսլավիայում լեյբլով հանդես է եկել Jugoton ընկերությունը, Իսկ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ Parlophone Records-ը։
12– դյույմանոց ձայնասկավառակներ
խմբագրելՍինգլը 12–դյույմանոց սկավառակներով թողարկվել է 2 երկրներում՝ Իսպանիայում և Իտալիայում[7]։ Բոլոր սկավառակների վրա «Ա»-կողմում ձայնագրվել է «Somebody To Love»-ի կենդանի կատարումը, իսկ «Բ» կողմում՝ «These Are the Days of Our Lives»–ի երգը՝ նույնպես կենդանի կատարմամբ։ Լեյբլը Parlophone Records ընկերությունն էր[7]։
6 երկրներում երգը թողարկվել է նաև որպես սինգլ՝ 5-դյույմանոց ձայնասկավառակների վրա[7]։ Մեծ Բրիտանիայում 3-դյույմանոց սկավառակով ձայնագրվել են «Bohemian Rhapsody» (ալբոմային տարբերակ) և «These Are the Days of Our Lives» երգերը Parlophone Records լեյբլի ներքո[7]։ ԱՄՆ-ում թողարկվել է 5–դյույմանոց սկավառակների երկու տարբերակ՝ սինգլով. մեկում եղել է միայն «These Are the Days of Our Lives»–ը, իսկ մյուսում ՝ այդ երգի պաշտոնական տարբերակն ու ռեմիքսը, լեյբլով հանդես է եկել Hollywod Records ընկերությունը[7]։
TC PS
խմբագրելՍինգլը TC PS–ով թողարկվել է 3 երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում[7]։ ԱՄՆ-ում «Ա» կողմում ձայնագրվել է «These Are the Days of Our Lives»-ը, «Բ» կողմում՝ «Bjiou»–ը, իսկ Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում «Ա» կողմում՝ «These Are the Days of Our Lives»-ը և «Բ» կողմում՝ «Bohemian Rhapsody»–ը[7]։
Հիթ-շքերթներ
խմբագրել«Bohemian Rhapsody»-ի թողարկումից վեց օր անց այս սինգլը, որը հավերժացրել է Queen-ի դիրքը ռոք երաժշտության տարեգրություններում, կրկին բարձրացել է ժողովրդականության բարձրագույն աստիճանի։ Քննադատներն ասում էին, որ ձայնասկավառակի օրինակների քանակով նա առաջ կանցնի «Band Aid» և «Do They Know It 's Christmas» (3 մլն օրինակ) հիթերից։
Ձայնասկավառակը ռեկորդային կարճ ժամանակում է թողարկվել։ Ինչպես պարզաբանել Է Թոնի Ուոդսվորթը, խմբին պատկանող ձայնագրման ընկերության գլխավոր մենեջերը. «Ձայնասկավառակի՝ շապիկով առաջին օրինակները մենք ստացել ենք արդեն հաջորդ ուրբաթ։ Յուրաքանչյուրը ջանացել էր իր ուժերի ներածին չափով»։ Արդեն մեկ օր անց՝ բոլորը հասկանում էին, որ իրենց ձեռքում թիվ մեկ բեսթսելերն է։
Ժողովրդականության ցուցակներ կազմող «ERA» ընկերության աշխատակից Գրեհեմ Ուոքերն ասել է. «Վաճառքը ֆենոմենալ է ընթանում։ Առաջին վեց օրվա ընթացքում վաճառվել է շուրջ վեց հարյուր հազար սկավառ»[8]։
Աղյուսակ
խմբագրելԵրկիր | Դիրք |
---|---|
Ավստրալիա[9] | 5 |
Ավստրիա[10] | 8 |
Բելգիա[11] | 1 |
Մեծ Բրիտանիա[12] | 1 |
Գերմանիա[13] | 7 |
Իռլանդիա[14] | 1 |
Նիդերլանդներ[15] | 1 |
Նոր Զելանդիա[16] | 1 |
Նորվեգիա[17] | 4 |
ԱՄՆ[18] | 2 |
Ֆրանսիա[19] | 15 |
Շվեյցարիա[20] | 4 |
Շվեդիա[21] | 18 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - These Are the Days of Our Lives» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Brit Awards» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Bechstein Debauhchery» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 8 ноября 2007-ին.
- ↑ «Queen "The Freddie Mercury Tribute Concert" video and song lyrics». www.ultimatequeen.co.uk. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «GEORGE MICHAEL AND QUEEN – Five Live EP | FreakyTrigger». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Обзор клипов группы» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 11 ноября 2007-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «These Are the Days of Our Lives as an a-side» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13 января 2008-ին.
- ↑ Sky, Rick The Show Must Go On: The Life of Freddie Mercury. — 202 с. — ISBN 0806515066
- ↑ «Australian charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Austrian charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Belgian charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «UK charts». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «German charts». Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Irish charts». IRMA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Dutch charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «New Zeland charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Norwegian charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «USA charts». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «France charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Swiss charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Swedish charts». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.