WebKit
WebKit, վեբ կայքերի ցուցադրման ազատ շարժիչ, որը մշակված է KHTML և KJS գրադարանների կոդերի հիման վրա և օգտագործում է KDE գրաֆիկական միջավայրը։
Տեսակ | browser engine? և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Apple Inc., Google Inc., KDE, Opera Software, Maxthon International Limited, Yandex և ուրիշներ |
Գրված է՝ | C++ |
Պլատֆորմ | բազմապլատֆորմ ծրագրային ապահովում |
Վերջին կայուն տարբերակ | 537.36 |
Արտոնագիր | LGPLv2 / BSD-style |
Հիմք են ծառայել | KHTML? և KJS? |
Սխալնելի հայտման էջ | bugs.webkit.org/describecomponents.cgi?product=WebKit և bugs.webkit.org/buglist.cgi?product=WebKit&resolution=--- |
Կայք | webkit.org |
Ելակոդ | github.com/WebKit/WebKit |
WebKit Վիքիպահեստում |
Ընթացիկ կոդը բաց է LGPL արտոնագրի պայմանով, որը նշանակում է բաղադրիչներից յուրաքանչյուրը կամ ամբողջությամբ բոլորը, անփոփոխ կամ փոփոխված վիճակում, կարելի է օգտագործել ցանկացած նշանակության պրոյեկտներում (այդ թվում կոմերցիոն) միայն մեկ պայմանով․ Գրադարանը կամ նրա արտադրանքը պետք է հրապարակվի բաց ընթացիկ կոդով և LGPL արտոնագրի պայմանով։
Պատմություն
խմբագրել2000 թվականի նոյեմբերին Apple֊ի կայքի «պահանջվում է» բաժնում հայտնվեցին թափուր աշխատատեղերի մի քանի հայտարարություններ։ Փնտրվող մասնագետներից պահանջվում էր ինտերնետ տեխնոլոգիաների լավ իմացություն, վեբ շարժիչների հետ աշխատանքի փորձ և նմանօրինակ որակներ։
2003 թվականի հունվարին Macworld Expo-ում Սթիվ Ջոբսը ներկայացրեց Սաֆարի դիտարկիչը, որը մշակված էր WebKit֊ի հիմքի վրա։ 2008 թվականին Epiphany վեբ դիտարկչի մշակողների խումբը GNOME միջավայրի համար հայտարարեց[1], որ պատրաստվում են իրենց դիտարկչում օգտագործել բացառապես WebKit շարժիչը՝ հրաժարվելով Mozilla Foundation-ի ստեղծած Gecko-ից։
2008 սեպտեմբերի 2-ին Գուգլ ընկերությունը հայտարարեց WebKit շարժիչի հիմքի վրա սեփական Google Chrome դիտարկիչի ստեղծման մասին։ Սկզբնապես Chrome-ը թողարկվեց Microsoft Windows-ի համար, հետագայում թողարկվեցին տարբերակներ GNU և Mac OS X օպերացիոն համակարգերի համար։
2010 թվականի մայիսին Apple Inc.-ը դիմեց ԱՄՆ-ի պատկան մարմիններին WebKit ապրանքանիշը գրանցելու համար[2]։
2013 թվականի փետրվարի 13-ին մշակողներին միացավ Opera Software-ը[3]։
2013 թվականի ապրիլին Google֊ը և Opera Software֊ը հայտնեցին Blink շարժիչին անցնելու մասին։ Նույն թվականին Qt-ն նույնպես անցավ Blink շարժիչին[4]։
Բաղադրիչներ
խմբագրելWebCore
խմբագրելDocument Object Model (DOM)֊ի ցուցադրումը և գրադարանը HTML֊ի և SVG֊ի համար։
JavaScriptCore
խմբագրելJavaScriptCore֊ը JavaScript֊ի շարժիչ է։ Այստեղ է գտնվում նաև WTF (Web Template Framework) գրադարանը, որը ներկայացնում է WebKit-ի ընդհանուր նշանակության օժանդակ ֆունկցիաներ։ JavaScriptCore-ը բազմապլատֆորմ է և կարող է օգտագործվել WebKit֊ի մյուս բաղադրիչներից անկախ։
WebKit֊ի նոր տարբերակներում Apple֊ը JavaScriptCore֊ը փոխարինում է ավելի ժամանակակից և արագ SquirrelFish֊ով։
Drosera
խմբագրելՍխալների վրիպազերծող (debugger), որը մտնում է WebKit հավաքածուի մեջ։
WebKit օգտագործող ծրագրեր
խմբագրել- Քրոմիում — բաց, ընթացիկ կոդով վեբ դիտարկիչ Գուգլ ընկերությունից (մինչև 28.0.1463.0 տարբերակը),
- CoolNovo — Maple Studios ընկերության վեբ դիտարկիչ՝ Google Chrome-ի ընդլայնված հնարավորություններով,
- Comodo Dragon — Comodo Group ընկերության վեբ դիտարկիչ՝ անձնական տվյալների պահպանության անվտանգության պայմանով,
- Google Chrome — Քրոմիում հիմքով վեբ դիտարկիչ Գուգլ ընկերությունից,
- Opera — Opera Software ընկերության վեբ դիտարկիչ (սկսած 15 տարբերակից),
- SRWare Iron — SRWare ընկերության վեբ դիտարկիչ, որը ստեղծվել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգության նպատակով,
- Յանդեքս — Յանդեքս ընկերության վեբ դիտարկիչ,
- Safari — Apple ընկերության վերբ դիտարկիչ Mac OS֊ի համար,
- iCab — վեբ դիտարկիչ Mac OS X֊ի համար,
- Բջջային հարթակներ սմարթֆոնների և ինտերնետ պլանշետների համար,
- Epiphany — վեբ դիտարկիչ GNOME միջավայրի համար,
- Adobe Integrated Runtime (AIR) — ծրագրի գործարկման անկախ հարթակային միջավայր,
- Arora — Qt 4 հիմքով վեբ դիտարկիչ,
- Bolt Browser — java֊ի համար վեբ դիտարիչ բջջային սարքերի համար,
- Iris Browser — վեբ դիտարկիչ Windows Mobile֊ի համար,
- Dolfin — ստանդարտ դիտարկիչ Bada օպերացիոն համակարգի համար[6],
- Konqueror — KDE 4֊ի կազմի մեջ մտնող KHTML և WebKit հիմքով վեբ դիտարկիչ և նիշքերի կառավարման համակարգ,
- LeechCraft — ազատ բազմապլատֆորմ մոդուլային աշխատանքային միջավայր, որի մեջ մտնում է դիտարկիչ, IM-հաճախորդ, մեդիանվագարկիչ, նորությունների ընթերցման RSS ագրեգատոր,
- Maxthon — Trident շարժիչով աշխատելու հնարավորություն ունեցող վեբ դիտարկիչ,
- Midori — Gtk հիմքով վեբ դիտարկիչ։ Նախատեսվում է կազմի մեջ ընդգրկել Xfce միջավայրի աշխատանքային սեղանը,
- Nokia Series 60 browser — Nokia S60 բջջային հեռախոսի վեբ դիտարկիչ,
- OmniWeb — վեբ դիտարկիչ Mac OS X֊ի համար,
- QtWeb — Qt հիմքով վեբ դիտարկիչ Windows֊ի համար,
- QupZilla — Qt-ի բազմապլատֆորմ վեբ դիտարկիչ,
- rekonq — Nokia QtDemoBrowser֊ի հիմքով վեբ դիտարկիչ,
- RockMelt — սոցիալական դիտարկիչ, որն աջակցում է Ֆեյսբուք և Թվիթթեր սինխրոնացում,
- Shiira — վեբ դիտարկիչ Mac OS X֊ի համար,
- Swift — վեբ դիտարկիչ Windows֊ի համար,
- Adium — IM հաճախորդ Mac OS X֊ի համար,
- qutIM — բազմապլատֆորմ IM հաճախորդ,
- Vacuum-IM — բազմապլատֆորմ Jabber հաճախորդ՝ գրված Qt֊ի համար,
- Uzbl — վեբ դիտարկիչ Unix֊ի կարգի համակարգերի համար,
- Yahoo! Messenger — հաղորդագրությունների փոխանակման ծրագիր[7],
- Luakit — մինիմալիստական վեբ դիտարկիչ, որը հիշեցնում է Firefox֊ը,
- dwb Արխիվացված 2013-08-01 Wayback Machine — մինիմալիստական վեբ դիտարկիչ,
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Epiphany Mailing list — ANNOUNCEMENT: The Future of Epiphany
- ↑ Apple-ը ցանկանում է գրանցել WebKit ապրանքանիշը(չաշխատող հղում)
- ↑ «300 миллионов пользователей и переход на WebKit / Блог компании Opera Software ASA / Хабрахабр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Introducing the Qt WebEngine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Developing Web Content for the HP webOS Platform». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «bada C++ App Programming — Developer Guide — Web: Managing Web Pages and Web Content». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Applications using WebKit — WebKit». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.