Yesterday
Yesterday, The Beatles խմբի երգը Help! ալբոմից։ Թողարկվել է 1965 թվականի օգոստոսին։ Գրվել է Փոլ Մաքքարթնիի կողմից։ Առաջին անգամ Բիթլզի պատմության մեջ երգի ձայնագրմանը մասնակցել է միայն Փոլ Մաքքարթնին, երգի գործիքավորումը կազմված է միայն ակուստիկ կիթառից, որը նվագում է հենց ինքը։
«Yesterday» | ||||
---|---|---|---|---|
The Beatles-ի սինգլը | ||||
«Help!» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Act Naturally | |||
Թողարկված | սեպտեմբերի 13, 1965 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | հունիսի 14, 1965 | |||
Ժանր | բարոկկո փոփ | |||
Երգահան | Լենոն, Մաքքարթնի | |||
Տևողություն | 2:03 | |||
Լեյբլ | Capitol Records (ԱՄՆ), Parlophone/EMI (Մեծ Բրիտանիա) | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
The Beatles-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Yesterday-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների հիթ շարքերում։ 1999 թվականի դեկտեմբերի 13-ին ամերիկյան ռադիոն և հեռուստատեսությունը հեռարձակել են 7 միլիոն անգամ[1]։
Գինեսի ռեկորդների գրքում երգը համարվում է ամենաշատ քավեր տարբերակներ ունեցողը, շուրջ 1186 քավեր տարբերակ ունի, իսկ 2003 թվականին թիվը հասել էր 2500-ի[2][3]։
Երգի ստեղծման պատմությունը
խմբագրելՓոլ Մաքքարթնին նշել է, որ երգի երաժշտությունը իր մոտ ծագել է քնած ժամանակ և արթնանալով նա համոզվել է, որ պարզապես առաջ լսել էր այդ երաժշտությունը, այլ ոչ թե ինքն է ստեղծել։ Առաջին տեքստը, որը նա մտածել էր երգի համար եղել է՝ «Scrambled eggs, Oh, my baby how I love your legs…»։ Այդ պատճառով երգին սկզբում անվանել են Scrambled Egg։ Այդ անվանումով Ջորջ Մարտինը ԱՄՆ-ում հրապարկեց ստեղծագործության գործիքային տարբերակը։
«Help!» ֆիլմի ամբողջ նկարահանման ժամանակ Փոլը նստած է եղել է դաշնամուրի առջև և սկսել է նվագել հենց Yesterday-ի երաժշտությունը՝ փորձելով նրա համար ստեղծել նաև «ճիշտ» բառեր։ Ռեժիսորին դա դուր չի եկել, և ասել է, որ կջարդի դաշնամուրը, եթե նա չդադարի ցուցադրել իր տվյալները։ Այդ պատճառով ամիսներ շարունակ երգը առանց բառերի և առանց վերնագրի է մնացել։ Լենոնը և Մաքքարթնին որոշել են այն անվանել մեկ բառով։
Երգի տեքստի վերջնական տարբերակը Մաքքարթնին հրապարակեց 1965 թվականի մայիսին։ Նա նշեց, որ երգը ավարտվում է «էյ» (say, nay, today, away, play, stay) վերջավորությամբ, և դա հաստատեց, որը yesterday-ը միակն է նրանցից։
2013 թվականի սեպտեմբերին Փոլ Մաքքարթնին ասաց, որ այս երգը իր մորն է նվիրել, ով մահացել էր այն ժամանակ, երբ ինքը 14 տարեկան էր։
Ձայնագրությունը
խմբագրելԵրգը ձայնագրվել է «Էբի ռոուդ» № 2 ստուդիայում 1965 թվականի հունիսի 14-ին և 17-ին։
Ձայնագրության մասնակիցները
խմբագրել- վոկալ, ակուստիկ կիթառ
- Կենետ Էսեկս - ալտ
- Ֆրանսիսկո Գաբարո - թավ ջութակ
- Թոնի Գիլբերտ - ջութակ
- Սիդնի Սակս - ջութակ
The Beatles խմբի սկավառակների ցանկը
խմբագրելՍինգլներ
խմբագրել- ԱՄՆ Ա կողմ (1965)
- Մեծ Բրիտանիա Ա կողմ (1976)
Ստուդիական ալբոմներ
խմբագրելԿոմպիլացիաներ
խմբագրել- Մեծ Բրիտանիա EP Yesterday (1966)
- The Beatles 1962—1966 (1973)
- Love Songs (1977)
- Մեծ Բրիտանիա The Beatles' Ballads (1980)
- 20 Greatest Hits (1982)
- 1 (2000)
- LOVE (20062006)
Երաժշտությունը
խմբագրելԵրգը գրված է 4/4 չափում։ Առաջին տան մեջ հնչում է ակուստիկ կիթառ, իսկ երկրորդ տան ժամանակ կվարտետն է հանդես գալիս՝ երկու ջութակ, ալտ և թավջութակ։
Երգի տոնայնությունը ֆա մաժորն է։
Մրցանակներ և քննադատություն
խմբագրել«Yesterday»-ը կատարվում և ձայնագրվում է այլ երաժիշտների կողմից ավելի շատ, քան յուրաքանչյուր երգ։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ կա երգի 3000 քավեր տարբերակ։ Հայտնի կատարողներից են՝ The Seekers, Ջոան Բոազը, Liberace-ը, Ֆրենկ Սինատրան, Ռեյ Չարլզը, Էլվիս Փրեսլին, Պլասիդո Դոմինգոն, Ջունի Ռուսոն, Թոմ Ջոնսը, Մուսլիմ Մագոմաևը, The Head Shop-ը, Boyz II Men-ը և The Blast-ը[4]։
Yesterday-ը ստացել է ivor Novello Award մրցանակ «1965 թվականի լավագույն երգ» անվանակարգում և դարձել է այդ տարվա ամենաշատ կատարված երգը։
1999 թվականին Broadcast Music Incorporated-ը նշեց, որ երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը վերջին 20 տարում ամենաշատը կատարված ամերիկյան ռադիոյում և հեռուստատեսությունում։ Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են «You’ve Lost That Loving Feeling» The Righteous Brothers դուետը և The Association խմբի «Never My Love»-ը[5]։ Այդ տարում Բի-բի-սին «Yesterday»-ը համարեց դարի լավագույն երգ։
Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի շարքում երգը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
1980 թվականին մահից քիչ ժամանակ առաջ Լենոնը երգի բառերի մասին ասաց, որ «Նրանք լավն են, բայց եթե տեքստը կարդում ես ամբողջությամբ, այն քեզ ոչինչ չի ասում, անհասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել, այն գնացել է և պետք է, որ նորից գա երեկվա օրը։ Գեղեցիկ է, բայց ես երբեք չեմ ցանկացել լինել այդ երգի հեղինակը»[6]։ Փոլ Մաքքարթնին How Do You Sleep? երգի մասին Լենոնը ասել է «The only thing you done was yesterday…» (միակ բանը, որ դու արել ես, եղել է Yesterday-ը)։
Հիթ-շքերթներ և հավաստագրումներ
խմբագրել
Հիթ-շքերթներխմբագրել
|
Հավաստագրումներխմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «BMI Announces Top 100 Songs of the Century». BMI.com News (անգլերեն). Broadcast Music Incorporated. 13 декабря 1999. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Judson Knight Abbey Road to Zapple Records. A Beatles Encyclopedia. — Taylor Trade Publishing, 1999. — P. 244. — 304 p. — ISBN 0878332405, 9780878332403
- ↑ Fred Bronson Yesterday. The Beatles // The Billboard Book of Number 1 Hits: The Inside Story Behind Every Number One Single on Billboard's Hot 100 from 1955 to the Present. — Billboard Books, 2003. — P. 185. — 980 p. — ISBN 0823076776, 9780823076772
- ↑ BBC Radio 2. Список самых известных каверов «Yesterday» (անգլ.)
- ↑ «BMI Announces Top 100 Songs of the Century»
- ↑ «Архив интервью The Beatles». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2001 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 7,0 7,1 Kent, David (2005). Australian Chart Book (1940–1969). Turramurra: Australian Chart Book. ISBN 0-646-44439-5.
- ↑ The Beatles — Yesterday Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ Ultratop.be — The Beatles — Yesterday (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ 10,0 10,1 Dutchcharts.nl — The Beatles — Yesterday (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ «Flavour of New Zealand, 11 November 1965». Flavourofnz.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Norwegiancharts.com — The Beatles — Yesterday. VG-lista. Hung Medien. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ «Swedish Charts 1962–March 1966/Kvällstoppen – Listresultaten vecka för vecka > November 1965» (PDF) (Swedish). hitsallertijden.nl. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ The Beatles Album & Song Chart History Billboard Hot 100 for The Beatles. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ Hoffmann, Frank (1983). The Cash Box Singles Charts, 1950–1981. Metuchen, NJ & London: The Scarecrow Press, Inc. էջեր 32–34.
- ↑ «Offizielle Deutsche Charts» (Enter "Beatles" in the search box) (German). GfK Entertainment Charts. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "The Irish Charts – Search Results – Yesterday". Irish Singles Chart. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 16 May 2016.
- ↑ Spanishcharts.com — The Beatles — Yesterday Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 17 May 2016.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 10 December 2011.
- ↑ «British single certifications – The Beatles – Yesterday». British Phonographic Industry. Վերցված է 16 August 2019-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Yesterday in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – The Beatles – Yesterday». Recording Industry Association of America. Վերցված է 14 May 2016-ին.