Դերասան, անձ, ով խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում, աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ նմանատիպ այլ հաստատություններում[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեծ է այն դերասանը, որ հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները[2]։
Սառա Բեռնար
  • Դերասանի արվեստը խոսքի և մարմնի շարժման մեջ է[2]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են[2]։
Հովհաննես Թումանյան
  • Դերասանները գաղտնիք պահող մարդիկ չեն[2]։
Վիլյամ Շեքսպիր
  • Պետք է այնպես խաղալ, որ հանդիսատեսը բեմի վրա դերասանի փոխարեն տեսնի կերպարին[2]։
Արմեն Արմենյան
  • Դերասանը մենակատար է նվագախմբի մեջ. ասմունքողն ամբողջ նվագախումբն է, նա խոսքով պետք է նկարի մի ամբողջ պատկեր,իսկ դա այնպիսի պարտականություն է, որից դժվարը գոյություն չունի[2]։
Էռնեստ Լեգուվե
  • Այն դերասանը, որ աշխատում է դուր գալ, նա իր հաջողությունից մի բան գողանում է[2]։
Միքայել Մանվելյան
  • Լեզուն դերասանի համար նույնն է, ինչ նավագնացի համար Բևեռային աստղը[2]։
  • Կյանքում ապուշը ապուշ է, բայց բեմում ապուշ խաղալ չի կարող[2]։
  • Վատ դերասանին ծափահարությունները ավելի կփչացնեն[3]։
Վահրամ Փափազյան
  • Դերասանի արվեստը այլ բան չէ, քան մարդու սեփական տեսիլքի թատերականացումը[4]։
Գևորգ Աբաջյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Actor: Job description and activities։ Prospects UK։ Վերստացված է՝ 2009 թ․ փետրվարի 12։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 97։
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98։
  4. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 79
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դերասան հոդվածը նաև Վիքիպեդիայում:
  NODES