Իգի Փոփ (անգլ.՝ Iggy Pop, իրական անունը՝ Ջեյմս Նյուել Օսթերբերգ կրտսեր (անգլ.՝ James Newell Osterberg, Jr.), ապրիլի 21, 1947, Մասկիգոն), ամերիկացի ռոք վոկալիստ, ալտերնատիվ ռոքի սկզբնադիրներից[1]։

Իգի Փոփը 1987 թվականին

Քաղվածքներ

խմբագրել
  • Իմ մոտ առաջին անգամ երաժիշտ դառնալու ցանկություն առաջացավ, երբ մենք ընթանում էինք երկկողմանի մայրուղով։ Ես նստած էի 1949 թվականի արտադրության Կադիլակի հետևում. հայրս միշտ գնահատում էր լավ մեքենաները։ Դինամիկներում երգում էր Ֆրենկ Սինատրան. «Երազանքները կատարվում են, դա կարող է կատարվել, եթե դու հոգով երիտասարդ ես» ( անգլ.՝ «Fairy tales can come true, it can happen to you if you’re young at heart»)։ Հայրս համատեղ երգում էր։ Այդ օրվանից, երբ ինձ հարցնում էին, թե ինչ եմ պատրաստվում դառնալ, ես պատասխանում էի՝ երգիչ։
Հետո տարիքի հետ սկսեցի հասկանալ, որ դա այնքան էլ ռեալ չէ։ Եվ այդ ժամանակ ես որոշեցի, որ քաղաքական գործիչ եմ դառնալու[2]։
  • Ես Իգի դարձա, քանի որ երաժշտական խանութում սադիստ տնօրեն ունեի։ Ես նվագում էի «The Iguanas» խմբում։ Ինձ ստորացնելու կամ վախեցնելու համար նա ասում էր. «Իգի՛, ինձ առանց կոֆեինի սուրճ բեր»։ Դա ինձ հունից հանում էր, քանի որ այդ ժամանակ լավ տղաներին անվանում էին Տաբ կամ Ռոք։ Ես մականուն ձեռք բերեցի, որը գիտեր ամբողջ քաղաքը ու դա ինձ սաստիկ նյարդայնացնում էր։ Մի անգամ մենք նվագում էինք «Blood, Sweat & Tears» խմբի համերգից առաջ։ Մի գիշերվա ընթացքում հիսուն դոլար աշխատեցինք ամբողջ խմբի համար, բայց փոխարենը նոր երկրպագուներ ձեռք բերեցինք, իսկ Michigan Daily-ն մեր մասին ծավալուն հոդված գրեց մեր մասին, որում հեղինակն ինձ «Իգի» էր անվանում։ Ես կորցրել էի ինձ. մեր մասին հոդված էին գրել, և ինձ Իգի անվանել։ Բայց ես ոչինչ չէի կարող անել։ Ես գիտեի փիարի գինը և ես փոքրիկ «Փոփ» ավելացրեցի վերջում։ Ինձնից տասներեք տարի պահանջվեց, որպեսզի այդ անունը դարձնեի այն, ինչ ուզում էի[2]։
  • Կարծես ես ու Դենիս Հեփերն էինք, որ Իգիի համար թմրանյութեր էինք տանում հենց հիվանդանոց։ Եթե չեմ սխալվում, նրան հոգեբուժական բաժին տարել էին 1975 թվականին։ Այդ ժամանակ մեր գրպաններում ինչ ասես կար։ Ընդհանրապես թույլ չէր տրվում հիվանդանոց թմրանյութեր տանել, բայց մենք խենթ էին և կարողանում էինք ներս մտցնել այն, ինչ ունեինք։ Ես անգամ չեմ հիշում, որ մենք վախի նման մի բան զգայինք։ Չէ որ այնտեղ՝ հիվանդանոցում, մեր ընկերն էր, և մենք պետք է գոնե մի բան տանեիքն նրա համար, նա արդեն բավական երկար ժամանակ ոչինչ չուներ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իգի Փոփ հոդվածը նաև Վիքիպեդիայում:
  NODES
os 1