Գլխավոր էջ
Նոր էջեր | Գործեր | Փաստաթղթեր | Հեղինակներ
30 Նոյեմբերի 2024 | 00:05 UTC
Հանս Քրիստիան Անդերսեն՝ «Փոքրիկ աղջիկը և լուցկիները»
Օդը ցուրտ էր: Ձիւն էր գալիս և գիշերը հեռու չէր։ Տարուայ վերջին երեկոն էր, կաղանդի նախընթաց օրը: Մի խեղճ, փոքրիկ աղջիկ՝ գլխաբաց և բոբիկ՝ այդ ցրտի և մթութեան մէջ, փողոցից անցաւ: Նա՝ ճիշդ է, տնից դուրս գալու ժամանակ հողաթափներ ունէր, բայց նրանք երկար ժամանակ նրա ոտքին չը մնացին: Մեծ հողաթափներ էին, որ իր մայրը գործ էր ածել արդէն, այնքան մե՜ծ, որ փոքրիկը՝ երկու կառքի մէջտեղ մնալով՝ փողոցի մի կողմից միւսըն շտապագին անցնելիս նրանց կորցրեց: Հողաթափներից մինը իսկապէս կորավ, գալով միւսին՝ մի չարաճճի նրան չափշտակեց տարաւ, իր փոքրիկ երեխային օրորոց շինելու դիտաւորութեամբ, երբ երկինքը նրան մի երեխայ պարգևէր: Փոքրիկ աղջիկը քայլում էր փոքրիկ բոբիկ ոտներով, որոնք կարմրել և կապտել էին ցրտից: Նա իր հին գոգնոցի մէջ մեծ քանակութեամբ լուցկի ունէր, և ձեռքին կրում էր լուցկու մի ամբողջ ծրար: Այդ օրը՝ նրա համար մի վատ օր էր, որովհետև ոչ ոք նրա լուցկիներից չէր գնել, և նա կոպէկ անգամ չունէր: Նա շատ էր քաղցած, շատ մրսած էր և շատ խղճալի կերպարանք ունէր: Խե՜ղճ փոքրիկ: Ձիւնի քուլաները թափւում էին նրա երկար, խարտեաշ մազերի վրայ, որոնք նրա վզի շուրջը սիրուն խոպոպներ էին կազմում։ Բայց նա չէր էլ խորհում իր խոպոպ մազերի մասին: Պատուհանները լոյսից շողշողում էին. խորովածների հոտը փողոցը լեցրել էր։ Նոր Տարիի նախորդ գիշերը— ահա՛ նա ինչի՞ մասին էր մտածում։
Դուք հայերեն Վիքիդարանում եք, որը սկսել է տեքստեր հավաքել 2007 թվականից։ Վիքիդարանի գրադարաններ կառուցվում են նաև այլ լեզուներով։
Այլալեզու Վիքիդարանների համար խնդրում ենք այցելել հետևյալ էջերը.
Վիքիդարանի բազմալեզու պորտալ • Բոլոր Վիքիդարանները
Վիքիդարանների ցանկ
Վիքիբառարան Բառարան և թեզաուրուս |
Վիքիգրքեր Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ |
Վիքիքաղվածք Քաղվածքների հավաքածու |
Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան | ||||
Վիքիցեղեր Ցեղատեսակների տեղեկատու |
Վիքիլուրեր Ազատ նորություններ |
Վիքիպահեստ Մեդիաֆայլերի շտեմարան |
Մետա-Վիքի Վիքիմեդիայի նախագծերի կոորդինացում |