Հայերեն

 
Ագարակ

Դասական ուղղագրութեամբ՝ ագարակ

վանկեր՝ ա•գա•րակ 

Ստուգաբանություն

խմբագրել

փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված, նշվում են՝ շումերական «դաշտ, արտ» (անբացատրելի է մնում –ակ–ը), հնդեվրոպական * agro (> ինչ–որ centum տիպի լեզվի միջնորդությամբ), խոտ. auari «դաշտ» (անբացատրելի է մնում –ակ–ը)։ Աճ. ՀԱԲ 1, 77։ Ջահ. ՀԼՊ 48, 452։

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. (աշխգր․) մշակված կամ մշակովի հող. վարելադաշտ
  2. կալվածատիրոջ անմիջական տրամադրության տակ գտնվող հողմաս
  3. նույնն է՝ խուտոր
  4. նույնն է՝ ֆերմա
  5. (արտսհմ․) սեփական կամ վարձակալած հողի վրա հիմնված գյուղատնտեսական տնտեսություն, ֆերմա ◆ Ւնձ թվում էր, որ նա նայում էր այն րնդարձակ երկրի վրա, որպես իր մշակության դաշտերի, որպես իր ագարակի վրա։ (Րաֆֆի)
  6. (հնց․) մշակելի հող՝ հանդ ◆ Այգիները մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին։ (Րաֆֆի)
  7. (պատմ․) հողային կալվածք
  8. (պատմ․) կալվածատիրոջ անմիջական տրամադրության տակ գտնվող հողամաս
  9. հողամաս` բնակության և տնտեսության համար կառուցած շենքերով ◆ Ասում են Տուլայի նահանգում գյուղացիները հրդեհել են իրենց տերերի ագարակները: (Ակսել Բակունց)
Հոմանիշներ
խմբագրել
  1. անդաստան, արտ, հանդ, դաշտ, ցանք, ցանքս, ցանքադաշտ
  2. տե՛ս կալվածք
  3. ֆերմա (գյուղտնտ․)

Աղբյուրներ

խմբագրել

* Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։

  • գևորգ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» Հրատարակչություն, Երևան, 2010։
 
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ագարակ:
  NODES