Հայերեն

 
ալիք

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ա•լիք 

Ստուգաբանություն

խմբագրել

Ալի արմատի գրաբարյան հոգնակի ձևն է։ Բնիկ հայերեն բառ է։ Համեմատության համար հունարեն՝ πολιός ալիք (թե մազերի և թե ծովի ալիքների համար), αί πολιαί ճերմակ մազեր, սանսկրիտ՝ पलित palitá սպիտակ ալիք, քրդերեն՝ ݒݐل, pēl, կոհակ , պարսկերեն, պահլավերեն՝ pīr ծերունի։

Հունարեն բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի polio- ձևից, իրանյանները հնդեվրոպական նախալեզվի plgo- ձևից։ Հայերենում էլ ոչ թե օ-ն փոխվել է ա-ի, այլ, ինչպես նշում է Հյուբշմանը, ածանցվում է հնդեվրոպական pļio- ձևից։

Նոր Բառագիրք Հակազեան լեզուի գրքում ալիք (մազ) բառը համարվում է ծովի ալիք բառից ծագած ձև։


Գոյական

խմբագրել
  1. ջրի մակերեսին բարձրացող շերտ, կոհակ ◆ Գետի ափին… ժամերով նստած նայում էր Մարցա ջրի պղտոր ալիքներին։ (Ակսել Բակունց)
  2. իր շարժումով կամ ձևով ջրի կոհակի նման զանգված ◆ Սևավոր դաշտը գնում էր դեմ առնում Մթին լեռների ալիքներին: Դերենիկ Դեմիրճյան
  3. (փխբ․) տատանողական շարժում ֆիզիկական միջավայրում (ձայնի, էլեկտրականության և այլն) ◆ Եվ նրա ձայնի արծաթյա հնչյունը ալիքներ տալով անցավ դահլիճի մի ծայրից մյուսը։ (Մուրացան)
  4. (փխբ․) ալիքաձև դարս՝ ծալ ◆ Նա հագել էր ծիրանի պարեգոտ, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները
  5. (փխբ․) իրար հաջորդող և իրար վրա բարձրացող շերտեր (հողի, ավազի և այլն)
  6. (փխբ․) որևէ բանի բուռն՝ ուժգին շարժում ◆ Ծիծաղի ալիք:
  7. (փխբ․) ուժգին հոսանք ◆ Արյան ալիք:
  8. (մրմն․) ոտքերի, իրանի և ձեռքերի մի շարք հոդերում կատարվող հաջորդական, ալիքաձև ծալում և ուղղում է
  9. սկսվում է ոտքերի ծալումով և ավարտվում է գլխի շարժումով առաջ, այսինքն` առաջնաետնային ուղղությամբ
  10. (ռազմ․) զորամիավորումների, նրանց ափ հանող նավերի, ջրի վրայով ընթացող այլ փոխադրամիջոցների կամ օդանավերի կազմավորում, որը միաժամանակ ընթացող և համակարգված գործողություն է իրականացնում տվյալ ափի կամ ցամաքի վրա
Հոմանիշներ
խմբագրել
  1. ալյակ, կոհակ, ծփանք, վետ, հորձանք, լափ (հզվդ․)
  2. ալի (հնց․)
Արտահայտություններ
խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. (հնց․) սպիտակ մազեր ◆ Նա դարձյալ ապրում է արքունիքում, իրավունք չտալով իրան վերադառնալ Գառնի և հետզհետե զարդարվում ծերության ալիքներով: (Մուրացան)
  2. մազեր ◆ Ճերմակ է նրանց գլխի ալիքը, ինչպես վաղորդյան ձյունը լեռների։ Հովհաննես Թումանյան

Հոմանիշներ

խմբագրել
  1. սպիտակամազ
  2. մազ, հեր, վարս (կնոջ, հյուսած), ծամ, գես, գիսակ (կանացի, երկար, հյուսած), գլխամազ

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. Սասուն՝ պատշգամբ ◆ Քոշկի բաց մասը կոչվում էր ալիք, մի ուրիշ տեղ՝ ռոշ։ (Եղիազար Կարապետյան)

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. Արաբկիր՝ բեղ ◆ Վեր մի թքներ, ալիքիդ, կիյնա, վար մի թքներ, մորուքիդ։ (Անդրանիկ Փոլատյան)

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
  NODES