Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ակ 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. Ագուլիս՝ ջրի ակունք ◆ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպե՞ս պիտի բացեին։ (Ակսել Բակունց) ◆ Նեմրութա գագաթի լճակի ջուրը, սարի տակովն անցնելով կազմում է Մեղրագետի ակը: (Րաֆֆի)
  2. առաջին կողմ, տես` ձայն
  3. աղբյուր ◆ Ու այդ ակները հայոց սարերեն իջել են, կուգան ու կիջնեն էլի։ (Ավետիք Իսահակյան) ◆ Ծալե ծունկդ դողդոջ և աղբյուրին վրա ծռե։ Ահա ես քողդ ետ առի - որքան լույս ճառագայթեց դեմքիդ վրայեն՝ ակին մեջ։ (Դանիել Վարուժան)
  4. Արարատյան, Վան, Սասուն, Ուրմիա՝ թոնրի օդանցք, սնդու ◆ Արևի հաստ շողը, այլևս չէր ընկնում թոնրի ակին: Խաչիկ Դաշտենց ◆ Թորվան ակ լցվե ու անկյունեն կոտրե, ինոր ապով փթիր կըծխրկտա ու կեշ-կեշ խոտ կխանի։ ◆ Թորվան ակնեն մեյ խատ պապյուկ տյուս էլավ։ (Գ․Շերենց)
  5. Էվերիկ՝ թոնրի նախավառելիք՝ մարխ կամ դյուրավառ նյութ, կպչան
  6. Համշեն՝ փեթակի աչք, անցք ◆ Մեղուն ձմեռը փաթգին ագիրը մըմա գու։ (Ձեռագիր)
  7. ուրագի անցք
  8. Նոր Բայազետ՝ ջրաղացի այն անցքը, որտեղից ջուրը թափվում է ցրդոնը
  9. Հավարիկ՝ ուռկանի ցանցի յուրաքանչյուր անցքը
  10. Խոտուրջուր՝ վերքի բաց պալար ◆ Յարես երեք ակ ունի եղած։ (Մ․Հաճյան)
  11. կամուրջի ամեն մի կամարը
  12. բողբոջ
  13. Հավարիկ, Տիգրանակերտ՝ աչք, տեսողություն
  14. (փխբ․) սկիզբ, սկզնբնաղբյուր, աղբյուր ◆ Էսպես փոխվելով հոսում է, գնում դեպի գերազանց վիճակն երջանիկ, Ակն երջանկության, սիրո հայրենիք։ Հովհաննես Թումանյան
  15. լույսի աղբյուր՝ ակունք (արևի մասին) ◆ Նա կարող է հրամայել մի վայրկյանում… Արաբստանի անապատների ծովածածան ավազը մինչև արևի ակը բարձրացնել։ (Ավետիք Իսահակյան)

Հոմանիշներ

խմբագրել
  1. ակնաղբյուր, աղբերակ, ակունք, բունակն (հզվդ․)
  2. աղբյուր, աղբյուրակ, աղբրակ, կաթնաղբյուր (անուշահամ), ակնաղբյուր, ակունք, (հնց․)՝ ջրբուխ, բունակն, (ժղ․)՝ չռիկ, շռիկ

Արտահայտություններ

խմբագրել
  1. ակ (ակը) տալ (ժղ․)
    1. նայել
    2. (հզվդ․) այցելել, տեսնել, հանդիպել
  2. Սեբաստիա՝ (փխբ․) ակեն խմել, ակեն ջուր խմել - լուրը բուն աղբյուրից իմանալ
  3. Սեբաստիա՝ ակեն պղտոր է - գործը հենց սկզբից վատ է
  4. Սեբաստիա՝ ակ ու մարգարիտ թափել բերնից, բերնեն - գրավիչ, լավ խոսքեր ասել
  5. Խոտուրջուր՝ ակ ընկնել - թութը, բալը և այլ պտուղները հասնելու մոտ լինել, ջուր ընկնել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. թանկագին քար ◆ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորը ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։ Հովհաննես Թումանյան
  2. մատանու վրա ագուցված կամ զանազան իրերի՝ զարդերի և այլնի վրա ամրացված քար ◆ (Նրա) ցուցամատի վրա կար զմրուխտի մեծ ակով մի ոսկյա մատանի։ (Վահան Թոթովենց) ◆ Կազմը ամբողջապես արծաթից էր, թանկագին ակներով և հիանալի քանդակներով զարդարած։ (Րաֆֆի)

Հոմանիշներ

խմբագրել
  1. ադամանդ, ակնաքար, գոհար, ջավահիր, վարդենիկ, շողակն, ալմաստ, անգին քար, քար (խսկց․)

Արտահայտություններ

խմբագրել
 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. Արարատյան, Ղարաբաղ, Մուշ, Սասուն, Կարին, Ուրմիա, Համշեն՝ անիվ, երթևեկության միջոցները և այլն շարժման մեջ դնող, իր շուրջը պտտվող շրջանակ ◆ Աղջիկը թևից քաշեց, ասելով թե, ավտոմոբիլը ոտ չունի, ակ ունի։ Խաչիկ Դաշտենց ◆ Ոչխարն արել եմ բագը, դեմ տվել սելի ակը։ (Պերճ Պռոշյան) ◆ Վայ նրան, որի սելի ակն էր կոտրվում։ (Խաչատուր Աբովյան)

Հոմանիշներ

խմբագրել
  1. անիվ, հոլ, հոլոլ

Արտահայտություններ

խմբագրել
  1. ակը կապել - անիվ պատրաստել
  2. ակը ցեխից հանել -
    1. նեղությունից՝ դժվարին կացությունից հանել ◆ Նա տղաների ակը նորից ցեխից հանեց: (Անահիտ Սահինյան) ◆ — Անան, հաշվից ո՞նց ես… — Ոչինչ, իմ ակը ցեխից հանում եմ։ (Անահիտ Սահինյան)
    2. մի կերպ յոլա գնալ՝ ապրել
  3. ակը տալ՝ գցել - ջրիկ կերակրի մեջ փոքր քանակությամբ ձավարեղեն գցել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. Արարատյան, Ջավախք, Հավարիկ, Խոտուրջուր՝ ձավար, բրինձ, որ գցում են հեղուկ կերակուրի՝ հատկապես ապուրի մեջ, ակնակալ ◆ Մարթ կա, օր ակը շատ թանով ապուր հազ կենե։ (Ձեռագիր)
  2. Ամասիա՝ լոբահատիկ

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել
  1. ակը տալ - որոշ հեղուկ կերակուրների մեջ ձավարեղեն գցել

Աղբյուրներ

խմբագրել
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
 
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ակ:
  NODES