Հայերեն

Ստուգաբանություն

խմբագրել
 

Դասական ուղղագրութեամբ՝ աղբ

վանկեր՝ աղբ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ * slop- (* selp «ճարպ»՞), արմատից. հմմտ. խեթերեն šalpa, šalpi «կղկղանք» (հայ-խեթական զուգաբանություն)։

Գոյական

  1. տան՝ փողոցի կեղտ, թափուկ ◆ Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից… լիզում էր գետնից աղբն ու փոշին։ (Նար-Դոս)
  2. մարդու և անասունների կեղտը` կղկղանքը
  3. ընդհանրապես` ավելորդ` անօգտագործելի նյութ
  4. գոմաղբ ◆ Հայրը աղբով լի քթոցը շալակին, ոտները կվաջրի մեջ ճլմփացնելով, ներս ու դուրս էր անում, գոմը մաքրում։ (Ակսել Բակունց)
  5. (փխբ․) անպետք՝ վատ հատկությամբ նյութ
  6. հացահատիկների մեջ գտնվող այլևայլ նյութեր
  7. (փխբ․) թերություն, կեղտ ◆ Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում։ Հովհաննես Թումանյան
  8. (խոհր․) խոհանոցում առաջացած թափոն, աղբ, որը հաճախակի հեռացվում է
  9. (բնապ․) կենցաղային պայմաններում առաջացած պինդ թափոնների ամբողջություն։ Տես նաև՝ կենցաղային աղբ, կենցաղային թափոններ։

Հոմանիշներ

խմբագրել
  1. կեղտ, աղտ, դեգ, աղբախաղբ (հնց․), խուղբ (հզվդ․), չոփ (բրբ․)
  2. ապականություն, աղտեղություն, կղկղանք, կու, (հնց․)՝ ամաժանտ, ապավառ, ապարահեղք, գայռ
  3. գոմաղբ, թրիք, քակոր, կտտոր, գդիդ (կտիտ, գտիտ), սպտոր, գլտիկ (ոչխարի), գշկուր, աթար, թիթրեն (չոր), փին, շանբին (շան), կճիր (կատվի), ծիրտ, ծերտ (թռչունի), փթիր, կոլոզ, մեկոնիոն (նորածնի), փշկուլ (ձիու, ուղտի), կոռոփ (գոմեշի)

Արտահայտություններ

խմբագրել
  1. աղբը ձյան տակ չի մնա - վատ արարքը վերջ ի վերջո հայտնի կդառնա ◆ Ժամանակը չէ՞ արդյոք, որ քոչս բեռնեմ և այստեղից հեռանամ։ Աղբը ձյան տակ չի մնա: Սերո Խանզադյան

Աղբյուրներ

խմբագրել
  • Ս.Ա. Բալոյան, Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան, Երևան, «ՀՀ բնապահպ. նախ.-ն, Բնական պաշարների կառավ. և չքավ. նվազ. ծրագիր.», 2008 — 152 էջ։

    Հայերեն

  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  NODES