Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աման

վանկեր՝ ա•ման 

Գոյական

  1. Համշեն՝ տնային գործածության իր` ուտելեղեն, հեղուկ և այլն լցնելու և պահելու համար ◆ Ի՞նչ էին եփվում այդ սևակոլոլ ամաններում, հայտնի չէր։ (Մուրացան)
  2. կերակուր, ուտելիք լցնելու և մատուցելու պնակ ◆ Զինվորին միայն րոպեներ են պետք իր վրա առնելոu իր ողջ տնտեսությունը՝ …Հագուստներն ու պարենը, գործիքները և ճաշի ու ջրի ամանները: (Հրաչյա Քոչար)
  3. ընդհանրապես, որևէ բան պարունակող, մեջն ամփոփող իր
  4. (փխնն․) մի ամանի տարողություն ◆ Կովը ծնվելուց տանտերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով։ (Ակսել Բակունց)
  5. Սեբաստիա՝ ընդունարան
  6. (փխբ․) ուղեղ, գլուխ ◆ Ամանը պարապ է, բան չառներ։ (Կարապետ Գաբիկյան)
  7. Սեբաստիա՝ կրիայի, խխունջի պատյան
  8. (խոհր․) խոհանոցային, ճաշելու և այլ նպատակների օգտագործման հարմարանք

Հոմանիշներ

խմբագրել
  1. անոթ, սպասք
  2. պնակ, ափսե
  3. տե՛ս խեցի
Արտահայտություններ
խմբագրել
  1. աման ամնել - ամանել, ամանում տեղավորել
  2. աման լիզող, լպստող - պնակալեզ, ստորաքարշ
  3. Պարտիզակ՝ ամանը չառնել - համբերությունը հատնել, սպառվել ◆ Ալ ամանը չառներ, պաշլայեց։ (Հ․Տեր-Հակոբյան)
  4. Արարատյան, Արաբկիր՝ ամանը չըռողվել - հպարտանալ, գոռոզանալ ◆ Համը տարավ մեր Մուխթարը, ամանը չըռողվեց։ (Ձեռագիր)
  5. Սեբաստիա՝ ամնե աման չափել-չափկլել - մտահոգություն ունենալ, մի բանի մասին խորհել, մտատանջվել
  6. Սեբաստիա՝ ինքն իր ամանը կենալ - իր չափը ճանաչել, խելոք մնալ

Ձայնարկություն

  1. տագնապի՝ վշտի՝ հուսահատության բացականչություն ◆ Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի, Աստված Շահից հեռու պահի։ Հովհաննես Թումանյան ◆ Աման, ըսկուն թոզ ու դոման խանեց, որ երկինք ու գետինք մթնավ։ Աշոտ Հովհաննիսյան ◆ Զահախորելու գիշեր է, ամա՜ն։ Գուրգեն Մահարի
Հոմանիշներ
խմբագրել
  1. վա՜յ
Արտահայտություններ
խմբագրել
  1. Արարատյան՝ ամանը բերել - զզվեցնել ◆ Խեղճի ամանը բերել։ (Խաչատուր Աբովյան)

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  NODES