Հայերեն

«Անձնագիր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ անձ•նա•գիր 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. քաղաքացու ինքնուրույնությունը և քաղաքացիությունը վավերացնող, հաստատող հիմնական փաստաթուղթ ◆ Նրան նույնպես հարցնող չկար, թե ո՛ր տերության անձնագիրն է նա իր գրպանում պահում։ (Գարեգին Սևունց)
  2. որևէ ձեռնարկության սարքավորման մեքենայի տնային գործածության առարկայի ևն մասին հիմնական տեղեկություններ պարունակող փաստաթուղթ ◆ Ավտոմեքենայի անձնագիր:
  3. տրանսպորտի յուրաքանչյուր միավորի գրանցման փաստաթուղթ
  4. կոլտնտեսության կամ սովխոզի անասունների մասին անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ
  5. (միգ․) պետության ներսում իրավասու մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որով անձը նույնականացվում է որպես այն տրամադրող պետության քաղաքացի, և որը վկայում է դրա իրավատիրոջ՝ այդ պետություն վերադառնալու իրավունքի մասին

Հոմանիշներ

խմբագրել
  1. անձնաթուղթ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Արեն Կոբալյան, Իրավաբանական համառոտ բացատրական բառարան, Վանաձոր, 2005 — 80 էջ։
  • Վ․Վ․ Փիլիպոսյան, Մարդու իրավունքների անգլերեն-ռուսերեն-հայերեն բացատրական բառարան («Երիտասարդ ինտելեկտուալների միություն» հիմնադրամի մատենաշար), Երևան, 1997 — 67 էջ։
  NODES