առարկա
Հայերեն
Գոյական
- ՄՀԱ՝ [ɑrɑɾˈkɑ]
վանկեր՝ ա•ռար•կա
- զգայաբար ընկալվող ամեն մի նյութական բան, որ դիտվում է որպես ինքնին գոյություն ունեցող իր
- այս կամ այն կարքին ծառայող իր, արտադրանք
- քննարկման, ուսումնասիրության, միտքն զբաղեցնող խնդիր, նյութ
- Ախալցխա, Արարատյան, Սեբաստիա՝ որևէ գործողության, արարքի, խոսակցության պատճառը, նյութը, վեճի առարկա
- Արարատյան, Սեբաստիա՝ խոսքուզրույց, կռիվ, վեճ ◆ Հար ու տղա իրարու հետ ի՞նչ առարկաներ հանեցին։ (Կարապետ Գաբիկյան)
- (ուս․) ուսուցման մի առանձին ճյուղ կազմող գիտելիքների ամբողջությունը, գիտակարգ (դիսցիպլին)
- (լեզվբ․)
- իբրև ինքնագոյություն ընդունվող, դիտվող երևույթ, իր, հատկանիշ և այլն
- քրեականության մեջ առարկա ասելով սովորաբար նկատի ունեն կենդանի էակները, իրերը, հոգևոր, հասարակական, ֆիզիկական երևույթները, անցքերը
- (իրավ․) ինչ որ կարող է իրավունքի, դատի նյութ լինել (օբեյկտ)
Հոմանիշներ
խմբագրել- իր, նյութ (օբեյկտ), մարմին, գոյակ
- դասընթաց (դիսցիպլին)
Արտահայտություններ
խմբագրել- լայն սպառման առարկաներ
- դասավանդման առարկա
- վեճի առարկա
- տնային գործածության առարկաներ
- առարկա անել, առարկու անել - խոսակցության նյութ դարձնել, խոսք բացել, մի բանի մասին խոսել
- Ախալցխա, Արարատյան՝ առարկա գցել, առարկու գցել, առարկա բանալ - խոսքի դուռ բացել, զրույցը շրջել իր ցանկացած նյութի վրա ◆ Քանի խոսք եմ բաց արել, առարկու գցել, բերնիս են եկել։ (Պերճ Պռոշյան)
- առարկա դառնալ, առարկա լինել - խոսակցության, բամբասանքի, ծաղրուծանակի նյութ դառնալ ◆ Ծաղր ու ծանակի առարկա դառանք։ (Ջավախեցի)
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։