ասպարեզ
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑspɑˈɾɛz]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ աս•պա•րեզ
Ստուգաբանություն
խմբագրելփոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն asprēs, պարսկերեն asprēs/z, < լատ. arena, բառացի՝ ավազ
Գոյական
- գործունեության՝ զբաղմունքի բնագավառ ◆ Նույնն էլ տեղի է ունենում արվեստի ասպարեզում: (Անահիտ Սահինյան)
- գործունեության՝ զբաղմունքի հնարավորություն
- զանազան մարզանքների՝ մրցումների՝ խաղերի հրապարակ, մրցարան, ստադիոն
- կրկեսի ավազածածկ շրջանաձև հրապարակը
- միջավայր, շրջապատ ◆ Հայր Սիմոնը շատ հարգևոր է մեծամեծաց ասպարեզներումը: (Ակսել Բակունց)
- ձիարշավարան ◆ Նժույգը գլուխը շրջեց դեպի ասպարեզ: Դերենիկ Դեմիրճյան
- երկարության չափ = 600 հունական ոտնաչափի ◆ Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտը հասան։ (Մուրացան)
- (ճրտրպ․) (շին․) հին Հռոմում ավազապատ, կլոր կամ ձվաձև հրապարակ ամֆիթատրոնի կենտրոնում
- Հին Հայաստանում ձիարշավարան, մրցադաշտ, մրցահրապարակ, կրկես, ստադիոն
- ժամանակակից կրկեսում/20 դ. սկիզբ/՝ կլոր հրապարակ
Հոմանիշներ
խմբագրել- միջավայր, շրջան
- բնագավառ, ճյուղ, թատերաբեմ
- հրապարակ, արենա, մեջտեղ
- տե՛ս ձիարշավարան
- տե՛ս ստադիոն
Արտահայտություններ
խմբագրել- ասպարեզ իջնել, ասպարեզ մտնել
- հրապարակ իջնել, մի որևէ գործունեություն սկսել ◆ Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն մի քսան մարդ։ (Մուրացան)
- երևան գալ ◆ Ասպարեզ իջան նոր բեմադրություններ, որոնք կոլեկտիվի համառ ու ջանասեր աշխատանքի արդյունք են։ (Մամուլ)
- ասպարեզ կարդալ՝ կանչել - մարտի հրավիրել, մրցման նրավիրել ◆ Վես ու ամբարտավան դեմքով մը կանգնել էր դեմս, ասպարեզ կարդալով կարծես ինծի՝ որ իր խոսքերուն ունկնդրելե ավելի լանջքին հարույցքը կը դիտեի։ (Գրիգոր Զոհրապ)
- ասպարեզ նետել - հրապարակ հանել, մեջտեղ բերել ◆ Դուք եք, որ ասպարեզ եք նետում «գոյության կռիվ», որպեսզի փախուստ տաք մահից։ (Նար-Դոս)
- ասպարեզ տալ - հնարավորություն տալ (ծավալվելու, դրսևորվելու) ◆ Նա հետզհետե լայն ասպարեզ տվեց յուր մոլեգին կրքին։ (Պերճ Պռոշյան)
- ասպարեզ բանալ - տեղ տալ, հրապարակ բաց անել ◆ Զորագունդը ետ-ետ գնաց, որ ասպարեզ բանահարձակման թափի համար։ Դերենիկ Դեմիրճյան
- ասպարեզ բերել - ի հայտ բերել ◆ Ասպարեզ բերածնոր նյութերի հիման վրա հրաժարվեց իր որոշ տեսակետներից։ (Անահիտ Սահինյան)
- ասպարեզ գալ - ի հայտ գալ ◆ Պետք է մրցեի, եթե ասպարեզ չգար մի տագնապող հարց։ (Անահիտ Սահինյան)
- ասպարեզ հանել - ի հայտ բերել, հայտնի դարձնել ◆ Մեր պարտքն է ասպարեզ հանել հանգուցյալի օրինակելի բերգործությունը։ (Շիրվանզադե)
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։