արբիտրաժ
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑɾbitˈɾɑʒ]
վանկեր՝ ար•բի•տ(ը)•րաժ
Ստուգաբանություն
խմբագրել<арбитраж <ֆր․ arbitrage
Գոյական
- (իրավ․) իրավարարություն
- վիճահարույց հարցերի քննման ձև, երբ կողմերը դիմում են միջնորդ դատարան
- (առևտր․) առևտրական գործառնություն՝ գների տարբերությունից օգուտ քաղելու համար
- (սակ․) Առանց ռիսկի շահույթի ստացման շուկայական գործառնություն, շուկայի ցանկացած օբյեկտների գների տարբերության տեսքով
- (դիվ․) պետությունների միջև ծագած վեճերի կարգավորումն իրենց կողմից ընտրած արբիտրի կամ արբիտրների կողմից։ Արբիտրաժը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ ա) կողմերը համաձայն են դիմել արբիտրաժին բ) կողմերն իրենք են ընտրում արբիրտին, գ) կողմերը ճանաչում են արբիրտի լիազորությունը և դ) արբիտրաժի որոշման կատարումը պարտադիր է կողմերի համար
- (տնտգ․) վեճերի լուծման եղանակ, որի դեպքում կողմերը դիմում են հենց իրենց կողմից համաձայնեցված կամ օրենքով սահմանված կարգով ընտրված արբիտրներին (միջնորդ դատավորներին)
Աղբյուրներ
խմբագրել- Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
- Սակարկային տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Գյումրի, ««Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարան», 2011 — 89 էջ։
- Կաղապար:Գիրք։ԴՏՀԲ
- Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։