Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ար•դեն 

Ստուգաբանություն

խմբագրել

Մակբայ

  1. որևէ բանի կատարված լինելը ◆ Արդեն եկել է։
  2. սպասվող գործողության՝ վիճակի՝ երևույթի սկսվելը ◆ Արդեն գարուն է։
  3. սաստկացում, հատկապես ընդգծում՝ այլևս նշանակությամբ ◆ Արդեն ուշ է։
  4. սաստկացում՝ հենց, իսկը նշանակությամբ ◆ Այդպես էլ պատկերացնում էր արդեն։ (Ակսել Բակունց)
  5. կարգ, հաջորդականություն՝ էլ, իր հերթին նշանակությամբ ◆ Ճիշտն ասած, հենց միայն նրան էին հյուրասիրում, իսկ նա արդեն իր ստացածը կիսում էր մյուս երկուսի հետ։ (Մկրտիչ Արմեն)
  6. գործ է ածվում որպես միջանկյալ բառ՝ էլ, այլևս եղանակավորող իմաստով ◆ Ի՞նչ կար, արդեն, հիշելու (Գարեգին Սևունց)
  7. որպես շաղկապ՝ հակադրություն ցույց տալու համար՝ իսկ, բայց, սակայն նշանակությամբ ◆ Բեռնանավը գնալու էր Լենինգրադ, փայտեղենը՝ ավելի հեռու, այժմ արդեն՝ գնացքով։ (Մկրտիչ Արմեն)

Հոմանիշներ

խմբագրել
  1. այլևս
  2. հենց, իսկը
  3. էլ
  4. տե՛ս վաղուց
  5. էլ, այլևս

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES