արծաթ
Հայերեն
ՄՀԱ: []
- ՄՀԱ՝ [ɑɾˈt͡sɑtʰ]
Ստուգաբանություն
խմբագրելբնիկ հնդեվրոպական, թեև բուն նախաձևի վերականգնումը դժվարություն է հարուցում՝ * argəto- (միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ), բայց ավելի սպասելի էր * arg՛ənto- (պիտի տար արծանթ)՝ * arg՛ «փայլուն, սպիտակավուն» արմատից. հմմտ. հին հնդկերեն rajatám, ավեստերեն ərəzata, լատիներեն argentum, հին իռլանդերեն arggat «արծաթ»։
Գոյական
վանկեր՝ ար.ծաթ
- Զեյթուն, Հաճն՝ քիմիական տարր, մոխրագույն-սպիտակ գույնի փայլուն ազնիվ մետաղ
- արծաթադրամ
- փոխդրամ
- արծաթյա իրեր, արծաթեղել
- արծաթի ձայն, հնչյուն, արծաթի հանած ձայնի նման ձայն, քաղցր ու հստակ ձայն
- (աշխգր․) քիմիական տարր. սպիտակ գույնի ազնիվ մետաղ
- (երկրբ․) պարբերական համակարգի 1-ին խմբի քիմիական տարր
Հոմանիշներ
խմբագրել- արծաթեղեն
- փող, դրամ, ստակ, արծաթադրամ, արծաթաստակ
- սպիտակ, սպիտակ փող, ճերմակ փող (փխբ․)
Արտահայտություններ
խմբագրել- (հնք․) արծաթի փայլուկ ― արծաթաքար
- արծաթ կենդանի ― սնդիկ
- արծաթին տալ ― փայլել
- Ակն՝ (հեգն․) արծաթ գլուխ - ճաղատ
- Կարին՝ արծաթ հանք - ընտիր, առողջ, ուժեղ սերունդ տվող հայր
Թարգմանություններ | |
Ածական
- ընտիր, անխառն, ազնիվ (փխբ․)
- սպիտակ, ճերմակ (փխբ․)
- արծաթանման, արծաթագույն
- արծաթափայլ
Արտահայտություններ
խմբագրելԹարգմանություններ | |
|
Աղբյուրներ
խմբագրել- Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։