Հայերեն

«բարեկամ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բա•րե•կամ 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. (բրբ․) ազգական
  2. մտերիմ ազգ
  3. խնամիությամբ բարեկամացած մարդ
  4. (հզվդ․) գործակից, դաշնակից ◆ Հայ նախարարներից շատերը ծածուկ բարեկամ էին նրան։ Դերենիկ Դեմիրճյան
  5. մտերմական, սրտամոտ վերաբերմունք ունեցող
  6. մի բանի ընտելացած, սիրահար, մի բանի հակում, սեր ունեցող ◆ գինու բարեկամ
  7. կոչական բառ անծանոթին կամ հեգնաբար ծանոթին դիմելու ◆ Մոտ եկ, բարեկամ, — ասաց նրան Վարդանը։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Բարեկա՛մ, ճանապարհից մի՛ շեղվիր։
  8. դիվագիտական լավ հարաբերության մեջ գտնվող
  9. (հնց․) բարի կամեցող, բարյացակամ ◆ Ես բարեկամ եմ ձեր աշխարհաշեն ժողովրդին։ (Նաիրի Զարյան)
  10. մոտիկ, հավատարիմ անձ, սրտակից ընկեր, մտերիմ ◆ Ահա կրկին գրում եմ քեզ, իմ լավ ընկեր, իմ բարեկամ։ Եղիշե Չարենց
  11. (ռազմ․) բելգիական 5-լիցքանի վելդոգ

Հոմանիշներ

խմբագրել
  1. ազգական, ազգակից դաս (ազգացական կապով կապված մարդ) (ժղ․)
  2. խնամի, թայրաթոք (խնամիության բարեկամացած մարդ) (գրք․)
  3. տե՛ս մտերիմ, սրտակից
  4. տե՛ս բարյացակամ
  5. տե՛ս դաշնակից

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Տրունիկով Բ․, թարգմ․՝ Սերգեյ Ներսիսյան, Հրազենի ռազմագիտական հայերեն բառարան (Իրավունք), Երևան, 2009 — 189 էջ։
  NODES