Հայերեն

«բարի» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

  Արտասանություն

ՄՀԱ: [bari]

վանկեր՝ բա•րի 

Ստուգաբանություն

խմբագրել

Ածական

  • բնավորությամբ, էությամբ ոչ չար, բարեսիրտ, ուրիշներին լավություն անող, լավ վերաբերվող, կարեկցող ◆ Եղել է ձեզ նման մի թագավոր, ունեցել է երկու որդի, մինը բարի—մյուսը չար։ Հովհաննես Թումանյան ◆ Ես քեզ շատ բարի էի կարծում, մինչդեռ ամենաանխիղճներից մեկն ես եղել։ (Նար-Դոս)
  • լավություն սիրող, բարեսիրտ, գթոտ
  • լավ, գովելի
  • անվնաս, անվտանգ, լավ, ապահով ◆ Թագավորից ինչքան հեռու, այնքան բարի։ (Ավետիք Իսահակյան)
  • անփորձանք, հաջող ◆ Աստված բարի ճամփա տա… գնաս բարով։ Հովհաննես Թումանյան
  • բախտավոր, նպաստավոր
  • օգտակար, բարենպատակ, նպաստավոր, հանրօգուտ ◆ Արա դու նույնը, ինչ որ ես էի անում և կտեսնես, որ մի բարի գործ կատարած կլինես։ (Նար-Դոս)
  • անմեղ, անվնաս
  • բարիք, հաջողություն, ուրախություն ավետող, նշող, ուրախալի, ուրախություն պատճառող ◆ բարի լուր ◆ բարի նշան
  • ոչնչով չարատավորված, անարատ, անբիծ ◆ բարի անուն ◆ բարի հիշատակ ◆ բարի համբավ
  • տե՛ս բարիք ◆ Խանութի ապրանքն թանկ էին ծախում, իսկ գյուղացու բարին համարյա ձրի էին առնում։ Ռափայել Պատկանյան ◆ Հարի՛, հարի՛ խնոցի՛, մեջդ բարի խնոցի՛։ Հովհաննես Թումանյան
  • բարություն ◆ Աշխարհ լցվեց լուսն ու բարին, լուսն ու բարին անարատ։ Հովհաննես Թումանյան
  • բարիք բաշխող ◆ Անհոգ խմեցին բարի աղբյուրից։ (Ավետիք Իսահակյան)
  • բարեհոգի, միամիտ ◆ Նա բարի մարդ է, ամեն ինչի հավատում է։
  • եղանակավորիչ բառ, որ արտահայտում է համաձայնություն՝ հավանություն—լավ, խնդրեմ, թող այդպես լինի ◆ Քեռի Մարտին… Այդ բոլորը բարի։ (Ակսել Բակունց)
  • բարոյական օրենքներին համապատասխան, առաքինի
  1. (բրգ․) բարոյական գիտակցության առավել ընդհանուր հասկացություններից և բարոյագիտության առավել կարևոր կատեգորիաներից մեկը
Հոմանիշներ
խմբագրել
  • բարեհոգի, բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար, գթոտ, ողորմած, գթասիրտ, գթասեր, ազնիվ, առաքինի, պարկեշտ, անհիշաչար, ներողամիտ
Արտահայտություններ
խմբագրել

Գոյական

  • այն, ինչ որ իր էությամբ լավ է՝ ազնիվ է՝ օգտակար է
  • բարիք

Մակբայ

  • հոժարության, համաձայնության արտահայտություն

Աղբյուրներ

խմբագրել
  • Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։

Ստուգաբանություն

խմբագրել

Բացատրություն

  1. (լեզվբ․) աֆրիկյան լեզու․ պատկանում է սուդանական խմբին (Սուդանի հարավային սահմաններում)

Հոմանիշներ

խմբագրել
  NODES