Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բար•ձունք 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. (երկրբ․) երկրակեղևի տեղամասի մակերևույթ, որը շրջապատող տարածքից բարձր է պայմանականորեն ավելի քան 200 մ
  2. բարձրադիր տեղ, բարձրություն, վայր ◆ Նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքն ու ժայռերը։ (Մուրացան)
  3. սար, լեռ, բլուր ◆ Բարձր է հնոց աշխարքն հայոց ու Մասիսը Երկնագետ։ Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք են բացել նրա հետ։ Հովհաննես Թումանյան
  4. ամենաբարձր տեղը, գագաթ, տեղ (լեռան, ալիքի և ալյն)
  5. երկրից շատ վերև, բարձր որևէ տեղ, կետ, բարձրություն, մթնոլորտի վերին շերտերը
  6. բարձրություն, բարձր դիրք, պաշտոն, մակարդակ, աստիճան (փխբ․)
  7. երկինք (հնց․)
  8. հաջողություն, գործի, ստեղծագործության վերելք ◆ Եվ բարձունքներ ես դու ունեցել, և անկումներ ես ունեցել հար։ Եղիշե Չարենց (փխբ․)

Հոմանիշներ

խմբագրել
  1. բարձրություն, դարավանդ (երկրի մակերևույթից ոչ այնքան բարձրադիր հատված, բարձրադիր տեղ)
  2. բլուր սար (երկրի մակերեսից բարձր տեղ)
  3. գագաթ, կատար (որևէ բանի ամենաբարձր տեղ)
  4. տե՛ս բարձրույթ

Արտահայտություններ

խմբագրել
  1. լեռնային բարձունքներ
  2. իշխող բարձունքներ
  3. բարձունքում ճախրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
  NODES