Արեւմտահայերէն Արտասանութիւն

Հայերեն

  Արտասանություն

ՄՀԱ: [bɑˈɾɛv]

վանկեր՝ բա•րև 

Գոյական

  1. ողջույն, ողջունելու բառ, որ ասվում է հանդիպելիս ◆ Բարև ձեզ, — ասաց կինը։ (Ակսել Բակունց)
  2. ողջույնի բացականչություն
Հոմանիշներ
խմբագրել
  1. ողջույն, բարեմաղթություն
  2. բարևտուք (բրբ․),
  3. բարի աջողու՜մ, հարգա՜նք, հարգանքնե՜ր
  4. բարի լու՜յս, բարի երեկո՜, բարի գիշե՜ր
Արտահայտություններ
խմբագրել
  1. բարև անել, բարև տալ -
    1. ողջունել, բարևել, մեկին բարև հաղորդել ◆ Թաթոսը քեզ բարև էր անում։
    2. բարև տանել
  2. բարև բռնել
    1. ողջունելիս որոշ խոնարհ դիրք ընդունել ի նշան հարգանքի ◆ Կոդակը բարև բռնած սպասեց ողջույնի։ Դերենիկ Դեմիրճյան
    2. տե՛ս բարով բռնել ◆ Հալիվորը բարև բռնեց, թագավորի դեմը կայնավ։ ՀժՀք
  3. բարև գրել - գրելով բարև ուղարկել
  4. բարև, աստծու բարին ունենալ - թեթև ծանոթություն պահպանել
  5. (հզվդ․) բարև կենդանություն - ողջություն առողջություն ◆ Բարև կենդանություն, ողջունեցին նրանք և իրար հետևից նստեցին։ Դերենիկ Դեմիրճյան
  6. բարև-բարի լույս ասել, ունենալ - ծանոթ լինել (ոչ մտերիմ)
  7. բարևն առնել - ողջույնին պատասխանել ◆ Մարգարը բարևս առավ։ Սահակ Ամատունի
  8. Պոլիս՝ բարևը կտրել, բարև-աստծու բարին կտրել - դադարել մեկին ողջունելուց, բարևելուց, հարաբերությունները խզել ◆ Քիչ-քիչ բարևնին անգամ սկսան կտրել։ Եր
  9. Պոլիս, Ուրմիա՝ բարևի կենալ, բարևի կայնել - անցնող անձի բարևին պատասխանելու համար ոտքի կանգնած սպասել
  10. բարևը մոռանալ - շփոթվել ◆ Հենց հոր դեմքը տեսա, բարևս մոռացա։
  11. բարև տանել - բարևը, ողջույնը մեկին հաղորդել
  12. բարև-բարի լույսը կտրել, բարև-բարի լույս չասել - նեղանալ
  13. բարև բերել - մեկից՝ մեկի կողմից բարև հաղորդել ◆ Կաքավ թըռավ կանաչ սարեն․․․ Բարև բերավ ծաղիկներեն։ Հովհաննես Թումանյան
  14. Նոր Նախիջևան, Պոլիս՝ բարև տաս՝ բարեկենդանի կուգա - մարդ, որին չի կարելի երես տալ, աներես
  15. Սեբաստիա՝ շեմներ չի բարևես
    1. չհարսնանաս, ծաղիկ հասակում մեռնես
    2. քայլելու վիճակի չհասնես, դեռ երեխա մեռնես

Աղբյուրներ

խմբագրել
  NODES