Հայերեն

«բնություն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
բնություն

Դասական ուղղագրութեամբ՝ բնութիւն

վանկեր՝ բ(ը)•նութ•յուն 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. ամբողջ նյութական աշխարհը, այն ամենը, ինչ որ մարդու գործունեությամբ չի ստեղծվել
  2. երկիրը և այն ամենը, ինչ որ նրա մեջ է ու նրա վրա, օրգանական ու անօրգանական աշխարհը
  3. որևէ տեղի բնական տեսարանների՝ առանձնապես բուսական աշխարհի ամբողջությունը
  4. բնավորություն, բնույթ (հնց․)
  5. բնական հակում՝ մղում
  6. (բնապ․) այն ամենը, ինչ իր բազմազանությամբ հանդերձ գոյություն ունի աշխարհում

Հոմանիշներ

խմբագրել
  1. բնաշխարհ, աշխարհ
  2. բուսաշխարհ
  3. տե՛ս բնույթ
  4. տե՝ս բնավորություն

Արտահայտություններ

խմբագրել
  1. բնության (հարազատ) զավակ - քաղաքի կենցաղին՝ վարքուբարքին անհաղորդ մարդ
  2. բնության խնդիր (հնց․), (քրկն․) - բայական լրացում, որ գործողության հետ կապված է ոչ իբրև կրող, ոչ էլ իբրև ներգործող առարկա

Աղբյուրներ

խմբագրել
  • Ս.Ա. Բալոյան, Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան, Երևան, «ՀՀ բնապահպ. նախ.-ն, Բնական պաշարների կառավ. և չքավ. նվազ. ծրագիր.», 2008 — 152 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  NODES