գազան
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɡɑˈzɑn]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ գա•զան
Ստուգաբանություն
խմբագրելԾագումն անհայտ է։
Գոյական
- վայրի գիշատիչ կենդանի ◆ Կարմրիկը չի իմանում, թե գելն ինչ սարսափելի գազան է, ու իսկի չի էլ վախենում։ Հովհաննես Թումանյան
Ածական
- (փխբ․) վայրագ՝ արյունարբու՝ արյունռուշտ, վայրագ մարդ ◆ [Նրա] պես անգութ, անսիրտ և գազան արարած չկա աշխարհում։ Վրթանես Փափազյան
Հոմանիշներ
խմբագրել- գիշատիչ, գիշատող, դաժան, անգութ, անագորույն, արյունարբու, դժնդակ, վայրի, վայրենի, գազանային, բարբարոսական, գիշախանձ
Արտահայտություններ
խմբագրել- գազան դառնալ, գազան կտրել - գազանանալ, կատաղել, գազազել։ ◆ Մամա, մտիկ արա հարսիդ աչքերին, տե՛ս ինչ գազան է դարձել ուսում առած կինը։ (Շիրվանզադե) ◆ Վահանին տուն բերին… այնպես գազան կտրած, որ կուրացած վրա էր պրծնում ու սկսում կծոտել իրեն մոտեցող ամեն մի ձեռք։ (Անահիտ Սահինյան)
- երկոտանի գազան - ◆ Մենք էլ շրջապատված ենք հա՛մ իսկական, հա՛մ երկոտանի գազաններով: (Գարեգին Սևունց)
- վայրի գազան
Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։