Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ գաղափար

վանկեր՝ գա•ղա•փար 

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից՝ kal(a)pad, հունարեն καλαποδιον (g > գ անցմամբ, որ տեղի չի ունեցել նույն ծագումն ունեցող կաղապար բառի մեջ)։

Գոյական

  1. իրականությունը մարդու գիտակցության մեջ արտացոլող հասկացություն, հասկացողություն, պատկերացում ◆ Խոսքը վերաբերում է գաղափարների փիլիսոփայական ճշգրիտ սահմանմանը։ Լենին
  2. աշխարհայացքի հիմնական, էական սկզբունք
  3. գործունեության գործողությունների գիտակցական նպատակադրում ◆ Վեհ գաղափարի համար ընկնելով, Չեն կորել անհետ պատվի զոհերը։ (Հակոբ Հակոբյան)
  4. որևէ բանի հիմնական միտքը, իմաստը (իդեա), էություն ◆ «Ապրել» մի բառ է, մի անուն է լոկ… Եվ նրա անհայտ, մութ գաղափարը Ամեն մարդ մի կերպ է հասկանում։ Հովհաննես Թումանյան
  5. համոզմունք, հայեցակետ, տեսակետ ◆ Այստեղ կռիվ է տեղի ունենում երկու գաղափարների միջև և ոչ թե երկու անձնավորության։ (Վահան Տերյան)
  6. միտք, մտահղացում, մտադրություն ◆ Ահա այն աշխարհը, որին օգնելու ◆ գաղափարը դրվատել են իր ազգի ամենաընտիր հեղինակները։ (Շիրվանզադե)
  7. կարծիք, պատկերացում ◆ Ես միայն զարմանում եմ, թե այդ ինչ հրեշավոր գաղափար ունիս իմ մասին։ (Նար-Դոս) ◆ Կամսարյանի գաղափարը հայ գյուղացու արժանիքների մասին արդեն փոխված էր։Մ
  8. (խսկց․) խելք ◆ Ես, ախպեր ջան, գաղափարից հարուստ չեմ։ Հովհաննես Թումանյան
  9. (հնց․) նախագաղափար
  10. (փիլ․) տե՛ս իդեա
Հոմանիշներ
խմբագրել
  1. միտք, խուրհուրդ
  2. համոզմունք, տեսակետ, հայացք, կարծիք
  3. մտահղացում, մտադրություն (իդեա)
  4. պատկերացում
Արտահայտություններ
խմբագրել
  1. գաղափար կազմել - ծանոթանալ, պատկերացում կազմել ◆ Նրանք հետաքրքրական երիտասարդներ են և ես առիթ կունենայի կենդանի օրինակներ տեսնելու և իրական գաղափար կազմելու բասկերի մտայնության և ձգտումների վերաբերմամբ։ (Ավետիք Իսահակյան)
  2. գաղափար տալ - պատկերացում տալ, ծանոթացնել ◆ Գյուղատնտեսը դպրոցի դիրեկտորին բացատրում էր, ընդհանուր գաղափար էր տալիս նրան այգեգործական աշխատանքների… մասին։ Անահիտ Սեկոյան
  3. գաղափար ունենալ - ծանոթ լինել, որոշ հասկացություն ունենալ ◆ Շահյանը ամենևին գաղափար չուներ ոչ գյուղացու և ոչ նրա տնտեսական կամ այլ դրության մասին։ (Նար-Դոս)

Աղբյուրներ

խմբագրել
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։
  NODES
Idea 1
idea 1