Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ գաղտնիք

վանկեր՝ գաղտ•նիք 

Գոյական

  1. այն, ինչ որ ուրիշներից ծածուկ է պահվում, չի հրապարակվում ◆ Ասա ռազմական ձեր բոլոր գաղտնիքները։ (Գեղամ Սարյան)
  2. ծածուկ՝ անծանոթ պատճառ՝ հանգամանք ◆ Ահա այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։ (Ղազարոս Աղայան)
  3. ծածուկ տեղեկություններ, գիտելիքներ և այլն
  4. այն, ինչ որ ուսումնասիրված՝ մեկնաբանված՝ բացահայտված է ◆ Սովետական մարդը համարձակորեն պարզում է տիեզերքի մեծագույն գաղտնիքները։ (Մամուլ)
  5. որևէ նպատակ հետապնդող մտադրություն՝ դիտավորություն, խորհուրդ, իմաստ ◆ Բայց տես, թե այդ ընծայաբերության մեջ ուրիշ ինչ գաղտնիք էր թաքնված։ (Մուրացան)
  6. որևէ բանի (արհեստի, մասնագիտության) ուրիշներին անհայտ, էական, նուրբ, հիմնական մանրամասնությունը ◆ Ամեն մի բան գիտցող հայր յուր որդուն էր սովորեցնում յուր գիտցածը, նրան էր հայտնում յուր արհեստի գաղտնիքը և այն էլ այն ժամանակ, երբ որ մեռնելիս էր լինում։ (Ղազարոս Աղայան)
  7. անցաբառ ◆ Ես հարցնում եմ բանալին։ Նա շշուկով պատասխանում է, այն ժամանակ հայտնում եմ օրվա գաղտնիքը և զինվորը ժպտում ու ցույց է տալիս ինձ ճանապարհը։ (Հրաչյա Քոչար)
Հոմանիշներ
խմբագրել
  1. խորհուրդ (ուրիշներին անհայտ)
Արտահայտություններ
խմբագրել
  1. գաղտնիքը բանալ՝ պարզել - գաղտնիքը բացահայտել ◆ Պատերազմը նրա կողմից անխուսափելի է․ ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալն անկարելի։ (Մուրացան)
  2. գաղտնիքը բացվել՝ պարզվել - գաղտնիքը բացահայտվել ◆ Սակայն մի քանի օր հետո այդ գաղտնիքը բացվեց ինքն իրեն։ Ստեփան Զորյան
  3. գաղտնիք պահել - գաղտնապահ լինել, իմացած գաղտնիքը ուրիշին չհաղորդել ◆ Ես չուզեցի ճշմարիտն ասեմ, գաղտնիք պահելը հաջողության սկիզբն է ու կեսը։ (Ավետիք Իսահակյան)

Աղբյուրներ

խմբագրել
  NODES