Հայերեն


վանկեր՝ գին 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ * ues-no- «ծախել, վաճառել» արմատից. հմմտ. հին հնդկերեն vasná, հունարեն ώνος՝ «գին», լատիներեն venus «վաճառք»։

Գոյական

  1. որևէ ապրանքի գնման համար սահմանված դրամի քանակը, ապրանքի արժեքը, փողային արտահայտությունը
  2. արժանիք, արժեք
  3. վարձ, վարձավճար, վարձատրություն
  4. հատուցում, փոխհատուցում (փխբ․)
  5. գործիական հոլով՝ գնով, գործածվում է որպես կապ, մի բանի զոհողությամբ, սպասումով, վատնումով նշանակությամբ ◆ Ցավում եմ, որ այդ գնով եք որդուս կյանքը փրկել: (Նար-Դոս)
  6. (տնտգ․) ապրանքի միավորի դրամական միջոցներով արտահայտված արժեքը, որը գնորդը պարտավոր է վճարել վաճառողին դրա ձեռք բերման համար
  7. (տնտգ․) ապրանքի կամ ծառայության միավորի համար վճարվող կամ ստացվող փողի (կամ ուրիշ ապրանքների և ծառայությունների) քանակ
Հոմանիշներ
խմբագրել
  1. արժեք, արժողություն
  2. սակագին, սակ, արժեգին, արժողչեք (հզվդ․), հին (սահմանված)
Արտահայտություններ
խմբագրել
  1. գին դնել - գինը որոշել, գնահատել
  2. գին տալ
    1. գնահատել, գին առաջարկել
    2. արժեք, կարևորություն տալ
  3. գին ունենալ
    1. արժեք ունենալ, թանկ գնահատվել
    2. շատ թանկարժեք լինել, անգին լինել (ժխտական ձևով)
  4. գինը գցել
    1. գինն իջեցնել
    2. ապրանքի վարկը գցել, վատաբանել
  5. գինը ընկնել - գինը պակասել, ընկնել, նվազել
  6. գինը կոտրել - նույնն է` գինը գցել
  7. գինը կրակ է - չափազանց թանկ է
  8. գինը հանել - վճարված գինը կամ կատարվածծախսերն արդարացնել

Աղբյուրներ

խմբագրել
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։}
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։
  NODES