Հայերեն

  Արտասանություն

ՄՀԱ: [gir]

վանկեր՝ գիր 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ uēro-` * uer- «պատռել, քերել, ճղել» արմատից, որ այլ լեզուներում առկա է միայն աճականներով. հմմտ. հայերեն գերծուլ, պրուսերեն zedo «ակոս», շվեդերեն բարբառային zota «փորփրել», հին հնդկերեն vrháti «շորթում է, կորզում է, խլում է», vrscati «քերթում է, հերձում է, ճեղքում է», գոթերեն writs «գիծ», հին անգլերեն writ «գիր», wrītan «գծել, գրել»։

Բայ

  1. լեզվական հաղորդակցման համար օգտագործվող գծագրական-տեսողական նշանների համակարգ
  2. (նորբ․) որևէ լեզվի համար գործածվող այդպիսի նշանների ամբողջություն` որպես նշանների ու գրության համակարգ
  3. որևէ լեզվի համար գործածվող նշանների ամբողջությունն ու նրանց դասավորությունը, այբուբեն
  4. այբուբենի յուրաքանչյուր նշանը, տառ
  5. նամակ (ժղ․) (հնց․)
  6. գրություն, գրավոր պաշտոնական փաստաթուղթ
  7. գրավոր կարգադրություն` հրաման, հրովարտակ
  8. տպարանական նյութի ընդհանուր անունը, շրֆտ (տպգր․)
  9. գրելը, գրել իմանալը (ժղ․)
  10. գրականություն, մատենագրություն
  11. ձեռացագիր, գիրք
  12. կախարդական գրություն
  13. մետաղադրամի այն երեսը, որի վրա գրված է արժեքը
  14. ճակատագիր (ժղ․)
  15. (հրտ․) տպարանական նյութի ընդհանուր անունը, շրիֆտ, որը բաղկացած է առանձին լիտերներից
Հոմանիշներ
խմբագրել
  1. նշանագիր, տառ, նշանախեց
  2. գրախեց, սոփէ, սոփեր, ղրամ (հզվդ․)
  3. նամակ, բարևագիր, թուղթ
  4. գրություն
  5. ընծայագիր
  6. գրագիտություն
  7. ձեռացագիր
  8. հուռութք
  9. ճակատագիր
  10. տառատեսակ
Արտահայտություններ
խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  NODES
os 1