Հայերեն

վանկեր՝ գ(ը)•րավ 

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն grav, պարսկերեն girav: Թերևս խառնվել է բուն հայերեն՝ հնդեվրոպական *ghrebh- «բռնել, իրեն քաշել» արմատից բխող հայերեն ձևերի հետ։

Գոյական

  1. շարժական կամ անշարժ գույք, իր կամ գումար, որ պարտապանը հանձնում է պարտատիրոջը, որպես պատքի վերադարձման երաշխիք, գրավական
  2. պարտատիրոջ մոտ պարտապանի թողած գրավականը
  3. տե՛ս նախավճար
  4. գրավ դնելը
  5. տե՛ս գրազ
  6. (տնտգ․) լրացուցիչ միջոց է, որով ապահովվում է գրավառուի հանդեպ գրավատուի հիմնական պարտավորությունների կատարումը
  7. (ֆին․) գրավի առարկա կարող է լինել շրջանառության մեջ գտնվող ցանկացած գույք, որի վրա օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել
  8. (իրավգ․) խափանման միջոց, որի էությունը կայանում է նրանում, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով մեկ կամ մի քանի անձինք դրամի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով ներդրում են կատարում դատարանի դեպոզիտ
  9. (իրավ․) գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավուրության կատարման ապահովման համար
  10. (տնտգ․) պարտավորությունների կատարումն ապահովելու հիմնական եղանակներից մեկն է, ներկայացնում է վարկատուի իրավասության համալիրը այն գույքի նկատմամբ, որը պարտապանը կամ որպես այդպիսին ներկայացված անձը առանձնացրել են որպես պարտապանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման երաշխիք
  11. կանխման միջոցառումների տեսակ, որը կայանում է մեղադրյալի կամ կասկածյալի կողմից փողը կամ արժեքները դատարանին ավանդ մուծելու մեջ որպես քննիչի, դատարանի կամ դատախազի կանչերին ներկայանալու ապահովություն
  12. մի շարք պետություններում գոյություն ունի ընտրական գրավ
Հոմանիշներ
խմբագրել
  1. գրավադրություն, արբոն, ռեմոն (հնց․)
  2. երաշխիք, հավաստիք, առհավատչյա, գրավական, ավանդ
Արտահայտություններ
խմբագրել
  1. գրավ դնել - որևէ իր պարտատիրոջ մոտ թողնել որպես գրավ
  2. գրավ տալ - տե՛ս գրազ գալ

Աղբյուրներ

խմբագրել
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։
  • Արեն Կոբալյան, Իրավաբանական համառոտ բացատրական բառարան, Վանաձոր, 2005 — 80 էջ։
  • Ա․Հ․ Բայադյան, Ֆինանսական բացատրական բառարան, Երևան, «Ասողիկ», 2004 — 334 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։
  NODES