Հայերեն

վանկեր՝ դա·նակ 

«դանակ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
Դանակ

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *dānak < *dāna-ka- (հնդեվրոպական *dā- «բաժանել, կտրել»)։

Գոյական

  1. կոթից և պողպատյա շեղբից բաղկացած կտրելու գործիք
  2. արտադրական գործիքի, մեքենայի, սարածի և այլն կտրող մասը (տեխ․)
  3. սառը զենք, որով կարելի է խոցել մարդուն` վիրավորելով նրան
  4. խոհանոցային սպասք, որով կարելի է կտրել մրգեր, բանջարեղեն և այլ ուտելիքներ ◆ Քույրիկ ջան, քույրիկ , Կրակ են վառում, Դանակ են սրում։ Հովհաննես Թումանյան ◆ Բայց ուրիշ տեղ եր ատրճանակ կամ դանա՞կ ցցունելով բաժանորդ կը գրեն։ Հակոբ Պարոնյան ◆ Դանակը ոսկորին էր հասել, և մի անգամ այլև չկարողանալով դիմանալ, սկսեցի հանդիմանել։ (Նար-Դոս), ◆ Ա՛յ տղա, ի՞նչ ծիծաղ կըգար, սիրտներ սևացել էր, դանակ տայիր՝ արյուն չէր կաթիլ։ Հովհաննես Թումանյան ◆ ― Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի, նրանք էլ հարսանիք են գնում, ― ասաց Ունանը։ (Ակսել Բակունց) ◆ Այդ պահին Աստղիկի սրտին դանակ խփեիր, արյուն չէր կաթի։մՎիրավորականը իրենց ընտանիքի պահվածքը։ (Գարեգին Սևունց) ◆ Ու թփրտում ենք նրա ձեռքին, թփրտում զուր, ինչպես հավը դանակի տակ։ (Նար-Դոս)
Հոմանիշներ
խմբագրել
  • դան (հզվդ․) (մեծ)
  • զմելին (փոքր)
  • խլնջի (բրբ․) (մեծ)
  • ուրզեղ (տակառագործի)
  • հերձակ (անդամահատության)
Արտահայտություններ
խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Դանակ:
  NODES