Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ դա•շինք 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. հասարակության անդամների խմբերի դասակարգերի սերտ կապ միություն միավորում ◆ Կեցցե՜ բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության անխաախտ դաշինքը ՝ սովետական կարգի ամուր և անսասան հիմքը։
  2. փոխադարձ պայմանավորվածության գործողությունների գործունեության միասնության մասին, համաձայնություն
  3. պայմանագիր
  4. տվյալ համաձայնության միավորման մեջ մտնողների ամբողջությունը, միություն
  5. (ռազմ․) երկու կամ ավելի պետությունների միջև հաստատված հարաբերություն, որը հիմնվում է պաշտոնական համաձայնագրի վրա և ծառայում է այդ պետությունների ընդհանուր շահերին

Հոմանիշներ

խմբագրել
  1. դաշն, միություն
  2. դաշնադրություն, համաձայնություն, ուխտ
  3. տե՛ս դաշնագիր, պայմանագիր
  4. տե՛ս միություն

Արտահայտություններ

խմբագրել
  1. դաշինք կապել՝ կնքել՝ կոփել՝ կռել◆ Պարսից արքայից արքա Շապուհը բարեկամության դաշինք կնքելու պատրվակով Տիզբոն հրավիրեց Արշակ Թագավորին։ Ստեփան Զորյան ◆ Հրահանգեց մեզ ապա մեր առաջնորդ զորեղ , որ ազգերի անապակ դաշինք կոփենք մենք հրե։ Եղիշե Չարենց
    1. պայմանագիր կնքել
    2. համաձայնություն հաստատել
    3. միավորվել, սերտ կապերի, մեջ մտնել
  2. դաշինքը ոտնակոխ անել ֊ դաշինքը խախտել ◆ Ոստիկանի հետ դրած դաշինքը մենք չենք կարող ոտնակոխ անել, առանց ամիրապետի ցասումը գրգռելու։ (Մուրացան)

Աղբյուրներ

խմբագրել
  • Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
  NODES