Հայերեն

«ե՞րբ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ երբ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական, բայց կազմության մեկնությունը դժվարություններ է հարուցում. բաղկացած է ե- (հնդեվրապական *e-) և բր- (հնդեվրակապան *bher-` *bhr-) տարրերից. իմաստով և ձևով մոտ է հունարեն οφρα (այնքան ժամանակ, մինչև, քանի դեռ, առայժմ» բառին։

Դերանուն

  1. որպես հարցական դերանուն՝ ո՞ր ժամանակ, ի՞նչ ժամանակ նշանակությամբ ◆ Ե՞րբ վերջ կլինի այս բոլորին (Վախթանգ Անանյան)
  2. որպես հարաբերական դերանուն՝ այն ժամանակ, երբ որ նշանակությամբ ◆ Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, իրիկնաժամին նստում եմ մենակ։ (Վ. Տերյան)։
  3. որպես պայմանի շաղկապ՝ եթե նշանակությամբ ◆ Ինչ կլինի… երբ ետ նայեմ և տեսնեմ, որ նա կանգնած է ետևս և ժպաալով նայում է ինձ (Նար-Դոս)
  4. որպես հիմունքի շաղկապ՝ քանի որ նշանակությամբ ◆ Չեմ կարող ուժով բռնել, երբ ուգում ես հեռանաս։ Հովհաննես Թումանյան
  5. որպես բացատրական շաղկապ՝ որ նշանակությամբ ◆ Նա չէր սիրում, երբ իրեն ստրկորեն չէին հնազանդվում։
  6. որպես հակադրական շաղկապ՝ մինչդեռ, մինչ նշանակությամբ ◆ Երբ Խորենացին, Եղիշեն, Փավստոսն ու մյուս պատմիչները մատչելի են եղել միայն բարձր խավերին՝ հոգևորականներին ու նախարարներին, մեր էպոսը բազմատիրաժ տարածվել է անգրագետ ժողովրդի մեջ։ Ստեփան Զորյան

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել
  1. երբ որ - այն ժամանակ որ

Աղբյուրներ

խմբագրել
  NODES