Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

Արտասանություն

խմբագրել

վանկեր՝ եր•կար 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *duā-ro-` *deu- (*duā-, *dū-) «հեռանալ, հեռու, երկար ժամանակ» արմատից․ հմմտ․ հին հնդկերեն dū-ra «հեռավոր, հեռու», հունարեն δηρον` «երկար, երկար ժամանակ», այլև հայերեն երկայն, տևել։

Ածական

  1. մեծ երկարություն ունեցող, երկար գիծ, տարածություն
  2. միջին, սովորական չափից ավելի երկարություն ունեցող, երկար ջրջազգեստ, ճիտք, թևք
  3. երկարությամբ հարկ եղածից ավելի, անհրաժեշտ չափից ավելի երկարություն ունեցող, ◆ Վերարկուն իր համար երկար էր։
  4. ոչ կարճ, մինչև թաթերը, թաթերի մոտ իջնող կամ մինչև ծնկները, ազդրերը բարձրացող, հասնող ◆ երկար տաբատ հագնելը մեր բոլորի երազն էր այն օրերուն։ (Գեղամ Սևան), ◆ երկար չուլքի
  5. տևական, մեծ ժամանակ ընգրկող, տևող, երկարատև, ◆ երկար զրույց
  6. երկարաձիգ, ծավալուն, ընդարձակ ◆ երկար ճառ, ելույթ, հոդված
  7. հեռու, հեռավոր, հեռու տարածվող ◆ երկար ճանապարհ
  8. արտասանությամբ տևական, տևականորեն արտասանվող ◆ երկար ձայնավոր (լեզվբ․)
  9. (լեզվբ․) ամանակի տեսակ, որի նշանն է [՜]. արդի երկարացման (բացականչական) նշանը
  10. առոգանության նշան. հայերենում ալիքաձև գծիկ (՜)

Բացատրություն

  1. (տնտգ․) բորսայական առևտրի մասնակից, որը կանխատեսում է գների բարձրացում

Հոմանիշներ

խմբագրել
  1. երկայն, անհամառոտ (մեծ երկարություն ունեցող)
  2. տե´ս երկարատև
  3. տե´ս ընդարձակ
  4. տե՛ս ամանակ

Արտահայտություններ

խմբագրել
  1. երկար ալիք - 150 մետրից ավելի երկարություն ունեցող ռադիոալիք (ֆիզ.)
  2. երկար-բարակ
  3. երկար էշ - պատանեկան խաղ, որի ժամանակ մի քանի խաղացողներ իրար հետևից կռանում են, իսկ մյուսները հեռվից ոստյուն գործելով ցատկում են նրանց վրա
  4. երկար ընել - երկարացնել Կաղապար:արհմտհ
  5. երկար կապել - երկարացնել, ձգձգել (խոսքը)
  6. երկար պատմություն - տևական ու շատ գլխացավանք պատճառող գործ, զբաղմունք
  7. երկար տարիներ - շատ տարիներ (դարեր), մեծ ժամանակամիջոց
  8. երկար ու ձիգ - տևական երկարաձիգ
  9. երկար ու մեկ - տե´ս երկարումեկ
  10. երկար ու մին -տե´ս երկարումեկ
  11. երկար լեզու
  12. երկար կյանք
  13. երկար-բարակ խոսել
  14. երկար ապրել
  15. երկար պատվիրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։
  NODES