Հայերեն

 
Զատկի ներկած հավկիթներ
 
Զատիկ միջատ

Դասական ուղղագրութեամբ՝ զատիկ

վանկեր՝ զա•տիկ 

Ստուգաբանություն

խմբագրել

Հավանաբար կազմված է զատանել բայի արմատից՝ -իկ ածանցով։

Գոյական

«Սուրբ Զատիկ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
  1. հրեաների կրոնական գարնանային տոն (եկեղ․)
  2. քրիստոնեական տոն, քրիստոնեության առասպելական հիմնադիր Քրիստոսի հարության հիշատակին (եկեղ․)
  3. քրիստոսի ծննդյան տոնը, փոքր զատիկ (գվռ․) ◆ …Որովհետև մեծ պասն է, և շուտով կլինի զատիկ: (Ակսել Բակունց) ◆ Բա-բա ես անում, կարծես զատիկ գառ լինես։ (Նար-Դոս)
  4. (փխբ․) տոն, ուրախություն ◆ Այսօր քեզ համար զատիկ է, իսկ ինձ՝ նավակատիք։
  5. Գլխավոր քրիստոնեական տոն, որ նշվում է որպես մեռյալներից Հիսուս Քրիստոսի «հրաշքով հարության» օր։ Պատմական գիտությունը վկայում է, որ Զ. տոնը քրիստոնեությունը փոխառել է հրեական կրոնից, որը այստեղ ստացել է նոր բովանդակություն։
  6. նախապես հեթանոսական, ապա' քրիստոնեական տոն, զատիկը կապված է Հիսուս Քրիստոսի տառապանքների, մահվան և հարության հետ

Հոմանիշներ

խմբագրել
  1. պասեք, հարություն, անցանակ, անցիկ, առաջանցակ (քրիստոնեական տոն, նվիրված Քրիստոսի հարության հիշատակին)
  2. տե′ս տոն

Արտահայտություններ

խմբագրել
  1. զատկի (զատկվա) ձու
    1. զատկի (զատկվա) ձու - զատկի առթիվ ներկած ձու
    2. կարմիր, գույնզգույն
  2. զատկի օր - մսեղեն, կաթնեղեն ուտելու օր
  3. զատկի բլոճ
  4. զատկի ձվի նման ատամին տալ

Աղբյուրներ

խմբագրել

Ռ․Ա․ Վարդանյան, Պատմական տերմինների համառոտ բառարան, Երևան, 2003 — 80 էջ։

  • Ռ․ Ա․ Վարդանյան, Պատմական իրադարձությունների տերմինների համառոտ բառարան, Վանաձոր, 2007 — 113 էջ։
  NODES