Հայերեն

Բայ

վանկեր՝ զար•գա•նալ 

խաղտել

խմբագրել
  1. աճել, աճելով մեծանալ
  2. առաջադիմել, ստորին կամ վատ վիճակից դեպի ավելի բարձրը կամ լավը դիմել ◆ Մեր երկիրը զարգացել, հասել է ժամանակակից գիտության ու տեխնիկայի բարձունքները։ (Մամուլ) ◆ Մարդիկ հոտ ու նախիր են կազմել, պարապել են խաշնարածությունով, երկրագործությունով ու արհեսներով ու զարգացել: Հովհաննես Թումանյան ◆ Մենք պետք է հնարավորություն տանք վերջապես կովկասի ժողովուրդներին ազատ զարգանալու: (Վահան Տերյան)
  3. մտավորապես հասունանալ, հարստանալ ◆ Երեխա աճել էր, զարգացել էր և սեփական մտածությունների տեր դարձել։ (Րաֆֆի)
  4. կատարելագործվել
  5. ավելանալ, մեծանալ (արագության ուժի մասին) ◆ Նրա մարմինը դեռևս ունակ է շքեղորեն զարգանալու: (Նար-Դոս) ◆ Նրա ճկուն հասակը աճել էր սպասածից ավելի, կուրծքը զարգացել էր վայելուչ կազմով։ (Մուրացան)
  6. գոռոզանալ, ինքնահավան դառնալ (խսկց․)
  7. տեղի ունենալ, ծավալվել (անհնձն․)
  8. ընդլայնվել ◆ Օրավուր գործարանը ընդլայնվում է, և զարգանում է նրա արտադրական հզորությունը։ (Մամուլ)
  9. ուժեղանալ, ամրանալ, ամրապնդվել, ◆ Մկանները զարգանում են մարզանքներով։ ◆ Մկաներն զարգանում են ֆիզիկական վարժություններով։
  10. ծավալվել, որոշ ընթացք ստանալ, տեղի ունենալ, ◆ Դեպքերը զարգացան անսպասելի արագությամբ։
  11. էվոլյուցիայի պրոցես ապրել (գիտ․)
  12. (առավելապես հարկադրական դերբայ) մտավորապես բարձր ու կարդացած լինել ◆ Դու ինձնից զարգացած ես և խելոք։ (Վահան Տերյան) ◆ Եթե մի օր ծագի մի նոր Ադամյան, նա արդեն ուրիշ պայմաններում կզարգանա ու կապրի։ (Վահան Տերյան)
Հոմանիշներ
խմբագրել
  1. աճել, մեծանալ, հզորանալ
  2. բարգավաճել, առաջանալ, առաջ գնալ
  3. առաջադիմել, լուսավորվել, կրթվել, դաստիարակվել, քաղաքակրթվել
  4. կարողությունները մեծանալ, կատարելագործվել ◆ Բնազդն… շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած քան մարդու մեջ։ Հովհաննես Թումանյան
Արտահայտություններ
խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

խախտել

  NODES