Հայերեն

«զարգացում» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Գոյական

  • ՄՀԱ՝ [zɑɾɡɑˈt͡sʰum]

վանկեր՝ զար•գա•ցում 

Ստուգաբանություն

խմբագրել
  1. զարգանալը, զարգացնելը ◆ Ծանր արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են պետական խոշոր գումարներ։ (Գարեգին Սևունց) ◆ Գրականության մեջ երևում է նույն ազգի կյանքը, նրա բարոյական և մտավոր զարգացման աստիճանը։ (Դասագիրք) ◆ (Հանդիսականները) շնչները կտրած սպասում էին դեպքի զարգացմանը: (Ավետիք Իսահակյան)
  2. մի որակական վիճակից մի ուրիշ, ավելի բարձր վիճակի անցման պռոցեսը
  3. մտավոր և հոգեկան հասունություն
  4. զարգանալու աստիճանը, մակարդակը
  5. գործուն դարձնելը, ակտիվացնելը փղի թևային զարգացումը (շխմ.)
  6. ծավալելը, ծավալվելը, խորացնել, խորացվելը ◆ Ուրիշ մի զարգացում կտար հեղինակը երկին։ Եղիշե Չարենց
  7. (սոցաշխ․) պարզից դեպի բարդը, նվազագույնից բարձրագույնը տանող փոփոխությունների գործընթաց, որի արդյունքում քանակական փոփոխությունների կուտակումը առաջ է բերում որակական փոփոխություններ
  8. (միգ․) Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) զարգացումը սահմանում է որպես գործընթաց, որով «ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են իրենց կարիքներին ու շահերին համահունչ զարգացնել իրենց ներուժն ամբողջ ծավալով և ապրել արգասաբեր ու ստեղծարար կյանքով՝ իրենց կարիքներին ու շահերին համապատասխան...[ինչպես նաև] որով ընդլայնում են մարդկանց՝ արժանապատիվ կյանք վարելու հնարավորությունները»։
  9. (հատուկ կրթ․) զարգացման գործընթացը կամ նրա հետևանքը
Հոմանիշներ
խմբագրել
  1. աճ, աճում
  2. բարգավաճում, բարգավաճություն
  3. առաջադիմություն, առաջընթաց
  4. (սոց․) սովորաբար վկայակոչվում է այն գործընթացը, երբ հասարակությունները գյուղատնտեսական հիմքից անցում է կատարում արդյունաբերական վիճակի
Արտահայտություններ
խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Աշոտ Եսայան, Սոցիալական ոլորտի բառարան («Հույսի կամուրջ» ՀԿ), Երևան, 2005 — 344 էջ։
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Զաքարյան Ս․, «Հատուկ կրթության» հասկացությունների անգլերեն-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Զանգակ», 2007 — 56 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  • Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։
  NODES