Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ (ը)զ•գաստ 

Ստուգաբանություն

խմբագրել

Ածական

  1. ուշքը գլխին, զգոն, սթափ աչալուրջ ◆ Ատոմը… պատվիրեց զգույշ ու զգաստ հետևել դեպքերին։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Թագավորն այնուամենայնիվ խնդրեց Մուշեղին, պատրաստ լինել և զգաստ: Ստեփան Զորյան
  2. խոհեմ, ողջախոհ, զգաստամիտ ◆ Գրություններ կային, որոնք սակայն նշում էին նրան ուղի նվաստ և հորդորում էին քայլով զգաստ ընթանալ խոնարհության շավղով, առաքինության։ Եղիշե Չարենց
  3. ուշքը վրան, լուրջ, ոչ-հարբած ◆ Ինչու՞ և ո՞ր իրավունքով մարդիկ միմյանցից բաժանվում են զգաստների ու հարբածների, ծառաների ու աշխատանքից արձակավածների։ ◆ Ինչու՞ զգաստ ու կուշտ մարդը հանգիստ քնում է իր տանը, իսկ հարբած և սոված սոված մարդը պետք է անապաստան թափառի։

բարոյապես զուսպ, պարկեշտ ◆ Միջնեկն ըսավ «Զգաստ հիմես, քեզ կ’ընծայեմ մատնիս հրեղեն»։ (Դանիել Վարուժան) ◆ Եղիր զգաստ որպես սառույցը, ջինջ որպես ձյունը։ ◆ Դարձյալ դու զգաստ չես մնա զրպարտությունից։ Շեքսպիր ◆ Ներսիսյանը տեղից բարձրացավ, զգաստ կանգնեց։ (Քրիստափոր Թափալցյան) ◆ Մաշոտյանը զգաստ կանգնեց ու խնդուն դեմքով գոչեց:-բարի գալուստ, ընկեր կապիտան։ Սերո Խանզադյան ուղիղ դիրք ընդունելու, ձգված կանգնելու, ուշադրություն դարձնելու հրաման ◆ Զգոն, զգաստ, - ձայնեցին ոսեպուհները, - զգա՛ստ, Կաղապար:ընդգել: Դերենիկ Դեմիրճյան զգույշ լինել, զգուշանալ ◆ Միայն զգաստ եղեք այստեղ լուսաններ շատ կան։ (Գարեգին Սևունց)

Հոմանիշներ

խմբագրել
  1. սթափ, զգոն, լուրջ, ուշիմ, արթուն, զգաստուն

Արտահայտություններ

խմբագրել
  1. զգաստ լինել, զգաստ դառնալ - զգաստ վիճակ ընդունել ◆ Չորս կողմից շեփորները ձգեցին իրենց խստաձայն կոչը՝ զգաստ լինել։ Դերենիկ Դեմիրճյան

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES