զգեստ
Հայերեն
- ՄՀԱ՝ [zɡɛst]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ զ(ը)•գեստ
Ստուգաբանություն
խմբագրելԳոյական
- մարդու մերկությունը ծածկելուն ծառայող հագնելիք, հագուստ, շոր ◆ Եվ իբր թե մութ ծմակում նրանք շրջում են առանց:զգեստի (Ակսել Բակունց)
- սպիտակեղենի վրայից հագնելու հագուստ՝ շոր ◆ Տոնական զգեստ: Սգի զգեստ: ◆ Երբ կռացավ ոտքն ասպանդակի մեջ դնելու Ասյայի զգեստի տուտը բարձրացավ և Սաքանին աչքին ընկավ նրան սպիտակ շորը։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) այն, որ մի բան պատվում, ծածկվում է, ծածկույթ (բուսականություն, կանաչ, տերևներ, ձյուն, ◆ Ձմռանը մեր երկիրը հագել է սպիտակ զգեստ և բուսականությունը փրկվում է ցրտահարվելուց խավար ◆ Ահավասիկ հագածուղևորի զգեստ դու գնում ես դեպի հեռուները վսեմ Եղիշե Չարենց ◆ Ոստանի կիրճը վաղուց էր պճնվել աշնանային ոսկեղեն զգեստներով: Սերո Խանզադյան ◆ Պատառոտվեցին մեր երկրի մերկությունը ծածկող հիանալի զգեստները (Վախթանգ Անանյան)
- տերևները ծառերի նկատմամբ ◆ Օվենի անտառը գրկվել էր իր հրեեն զգեստներից ու այժմ տխուր խշում է քամուց Սերո Խանզադյան
Հոմանիշներ
խմբագրել- հագուստ, շոր, հանդերձ, հանդերձանք, լաթ (արևմտհ․), հագուստ-կապուստ, հագուկապ
- լաթ, ձորձ, հալավ (գվռ․)
- տե՛ս համազգեստ
- տե՛ս տարազ
- տե՛ս սքեմ
- տե՛ս ծածկույթ
Արտահայտություններ
խմբագրելԲաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։