Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

 

վանկեր՝ էջ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական *el- «գնալ» արմատից՝ *-gh- կամ *-dh աճականով. հմմտ. հունարեն οιχομα (Հեսիոքոսի մոտ՝ ειχεμαι) «գնալ, գալ», հուն. «գնա», ռուսերեն ид-ти «գնալ», иди «գնա՛», խեթերեն it «գնա»։

Գոյական

  1. (նորբ․) թղթի մեկ կողմը, երես
  2. գրքի թերթի տետրերի և այլնի յուրաքանչյուր թերթի մի կողմը՝ երեսը ◆ Թվերով լցվում էին մատյանների սյունակներն ու էջերը: (Անահիտ Սահինյան)
  3. գրքի՝ թերթի՝ տետրերի և այլն մեկ երեսի վրա գրված նյութը ◆ Նա կարդում էր անհագ՝ լափելով էջերը: Եղիշե Չարենց
  4. (փխբ․) իրողության՝ դեպքի պատմության և այլն մի հատված, դրվագ, մաս ◆ Կյանքի պատմության մի էջ։
  5. (փխբ․) թղթի մեկ թերթի նմանություն ունեցող առարկա ◆ Մի էջ լավաշ։
  6. (մաթ․) ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյուն կազմող կողմերից մեկը
  7. (փխբ․) դարագլուխ, դարաշրջան, փուլ
  8. (փխբ․) ստեղծագործության հատված՝ նմուշ
  9. (փխբ․) որևէ առարկայի յուրաքանչյուր երեսը կողմը որի վրա բան է գրված կամ նկարված ◆ Այդ մահարձանի վրա գրված քանդակել է նա երկու ողկույզ, մյուս էջին մի նիհար բորենի։ Աբ
  10. ներգ. հոլովը գործածվելով գրքի՝ մամուլի՝ թերթի՝ հանդեսի և այլն հատկացուցիչների հետ՝ նշանակում է՝ գրքի՝ մամուլի՝ թերթի՝ հանդեսի մեջ

Հոմանիշներ

խմբագրել
  1. երես
  2. դրվագ, մաս, հատված,
  3. տե՛ս դարագլուխ

Արտահայտություններ

խմբագրել
  1. էջ կապել (տպգր․) - նույնն է՝ էջակապել
  2. էջ կապող, տե՛ս էջակապ
  3. էջ ծալք - նույնն է՝ անկյունածալ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ էջ 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. տե՛ս էջք

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս վայրէջք
  2. դարձք
  3. մզմզուք

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  NODES