Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ թագուհի

վանկեր՝ թա•գու•հի 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հաստատված։

Գոյական

  1. թագավորի կինը ◆ Այո, այն ժամանակ, ես հայոց թագուհին՝ Աշոտ Երկաթի ամուսինը չէի լինի։ (Մուրացան) ◆ Անում է նրան իրեն թագուհին, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Հովհաննես Թումանյան
  2. կին թագավոր ◆ Գոհար թագուհին շատ զորեղ թագուհի է, երևի։ Հովհաննես Թումանյան
  3. (փխբ․) այն կինը կամ աղջիկը, որ ազդեցությամբ՝ այս կամ այն արժանիքով գերազանցում է իր շրջապատի կանանց կամ աղջիկներին◆ Վարթիկը էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ։ (Րաֆֆի)
  4. (փխբ․) կին կամ աղջիկ, որ իր սիրով գերում է մեկին՝ իշխում է մեկի վրա ◆ Քնքուշ տողերում ես պիտի երգեմ սրտիս թագուհու նազելի պատկեր։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Հեռու դղյակի քնքուշ թագուհի։ (Վահան Տերյան)
  5. (փխբ․) իր նման առարկաների կամ երևույթների մեջ ամենագեղեցիկը՝ ամենալավը ◆ Ես մայիսն եմ ցողոտ, շաղոտ, ամիսների թագուհին։ Գրքերից ◆ Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Հովհաննես Թումանյան
  6. նորահարսը հարսանիքի օրը ◆ Մեր թագավորն էր կարմիր…թագուհին կարմիր, հա՜յ կարմիր։ Հովհաննես Թումանյան ◆ Աստված թագավորին ու թագուհվույն ձեզ բաշխի։ (Պերճ Պռոշյան) ◆ Սոլերն էր սըրմա, արևն էր կարմիր, Կարմիր, հա՛յ կարմիր, թագուհուն բարև։ Աշոտ Հովհաննիսյան
  7. (փխբ․) խոշորագույն դերասանուհի՝ երգչուհի ◆ Մենք իբրև գեղարվեստ ջերմ երկրպագուներ, խոնարհվենք նրա թագուհու առջև։ (Շիրվանզադե)
  8. մայր մեղու
  9. շախմատի ամենաուժեղ խաղաքարը ◆ Միայն 125-րդ քայլում Բոտվիննիկին հաջողվեց իր հետևակը դարձնել երկրորդ թագուհին։ (Մամուլ)
  10. (փխբ․) իր շրջապատի նկատմամբ այն կինը կամ աղջիկը, որ չի աշխատում ◆ Մեր գլխին թագուհի է․ մատը մատին չի խփում։

Հոմանիշներ

խմբագրել
  1. կայսրուհի, արքայուհի
  2. դշխո, դշխուհի, թագավորակին, արքայակին, կայսերակին, (հին)՝ բամբիշ, օգոստուհի, իսկուհի, տիկնանց տիկին, աշխարհատիկին (հնց․)
  3. տե՛ս նորահարս
  4. տե՛ս գեղեցկուհի
Արտահայտություններ
խմբագրել
  1. թագուհի մարգաց - մարգադշխո
  2. թագուհու խոտ - ծխենի

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել


  NODES