Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թա•ղանթ 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ» արմատից. հմմտ. հայերեն թաղիք, հին հնդկերեն tala «հարթություն, ձեռքի ափ, ներբան», հունարեն τηλια՝ «մաղի շրջանակ, տախտակամած», հին անգլերեն dīlle «տախտակ, հատակ», ռուսերեն по-толок «առաստաղ»։ Ավելի քիչ հավանական է *stel- «փռել» արմատից, որտեղից՝ հայերեն առաստաղ։

Գոյական

  1. նուրբ հյուսվածք, որ պատում է մարմնի որևէ մաս կամ անջատում իրարից տարբեր գործարանները (կզմխս․) ◆ Իմ քարածաց աչվներուս սև թաղանթն անոսրացավ։ Սիամանթո ◆ Բջիջները կազմված են պրոպլազմայից, կորիզից և թաղանթից: (Դասագիրք)
  2. այդ հյուսվածքի նման բարակ ծածկույթ, որով պատվում՝ փաթաթվում է մի բան, նուրբ բարակ պատյան՝ մաշկ (փխբ․) ◆ Նա ցույց էր տալիս ճակատի վրա բացված լայն վերքը, որի վրա արյունը թանձրացած մի կարմիր թաղանթ էր կապել։ Վրթանես Փափազյան ◆ Ներկի թաղանթ։ Լաքի թաղանթ։
  3. մարմին, որ սահմանափակված է երկու մակերևույթներով, որոնց միջև եղած հեռավորությունը զգալիորեն փոքր է մարմինը բնորոշող մյուս չափումներից (մեխ․)

◆ Երշիկները սովորաբար փաթաթվում են թաղանթով: ◆ Բառային կազմը հնարավորություն է տալիս լեզվական նյութական թաղանթով ձևավորել տքերն ու հաղորդել ուրիշներին։ (Դասագիրք)

  1. նուրբ թիթեղիկ կամ հյուսվածք, որ առաձգական տատանումներ առաջ բերելու հատկություն ունի
  2. որևէ բանի մակերեսին գոյացած բարակ շերտ կազմող ծածկույթ ◆ Կահույքի լաքե թաղանթ:
  3. (փխբ․) որևէ բանի նյութական ձև ◆ Առանց լեզվական թաղանթի մերկ մտքեր չկան։
  4. (գյուղտնտ․) (անտառ․) պտղապատյան

Հոմանիշներ

խմբագրել
  1. նրբամաշկ
  2. տե՛ս մեմբրան

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  NODES