Հայերեն

«թթու» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թ(ը)•թու 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս կրկնավոր ձև՝ բնիկ հնդեվրոպական *(s)teuə- «թանձրանալ» հիմքից՝ *tu-tuo- > թթու, -ոյ. հին ձևը պահպանված է վրացերեն tutubo «մի բույս» ձևի մեջ. հմմտ. հունարեն στυφ(ε)λος` «պինդ, թթու, կծու», στυφος` «տտիպ»։

Ածական

  1. քացախի՝ կիտրոնի համի նման համ ունեցող
  2. խմորանման հետևանքով թթվահամ ստացած
  3. (փխբ․) դառնացնող, վշտացնող
  4. (փխբ․) տրտում, անտրամադիր
  5. (փխբ․) անբարեհամբույր, կոշտ
  6. (քիմ․) թթվուտի քիմիական հատկություն ունեցող
  7. (դղբն․) միացություն, որը, դիսոցվելով բևեռային լուծչի մեջ, առաջացնում է ջրածնի կատիոն

Գոյական

  1. (քիմ․) թթու դրած ուտելեղեն
  2. ջրածին պարունակող քիմիական միացություն'
  3. (խոհր․) թթու մթերք
  4. (կենսք․) քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներ, որոնք ընդունակ են փոխարինելու մետաղների ատոմներին՝ առաջացնելոց աղեր

Հոմանիշներ

խմբագրել
  1. թթվեղեն, բռնվածք, թուրշի
  2. թթվավուն, թթվուտ, թթվեշաղ, թթվեշաղիկ, թթվամած, թթվաշ, թթվանուշ
  3. տհաս, ազոխ, անհասուն, անհաս, թերհաս, կանաչ (ժղ․), անտի, ժաժ, ժուռ, ճիռն, խուզ, խոզ, կապարուկ
  4. անմտադիր, թարս վեր կացած
  5. անսիրալիր, անհամբյուր, դժվարաբարո, դժվարաբարք

Արտահայտություններ

խմբագրել
  1. թթու ազգասեր՝ հայրենասեր - ազգամոլ
  2. թթու ազգասիրություն՝ հայրենասիրություն
    1. ազգային կենցաղի՝ ավանդույթների ամեն մի մանրուքի համառ ու կույր պաշտամունք
    2. ազգամոլություն
  3. թթու բռնել- թթու պատրաստել՝ դնել
  4. թթու դնել
    1. բանջարեղենը թթվեցնել, թթու պատրաստել
    2. որևէ բան երկար ժամանակ առանց ձեռք տալու պահել
    3. մեկին երկարորեն սպասել տալ
  5. թթու ջուր - ածխաթթու պարունակող հանքային ջուր
  6. թթու խոսք - տե′ս հանդիմանություն
  7. թթու երես - տե′ս խոժոռադեմ
  8. թթու դեմք ընդունել - տե′ս խոժոռել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Է․Ս․Գաբրիելյան, Ա․Վ․Սեդրակյան, Դեղաբանական ու դեղագիտական տերմինների ռուսերեն-հայերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 2010 — 116 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Ա․Ա․ Սիմոնյան, Ա․Ա․ Գալոյան, Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 1997 — 428 էջ։
  NODES