Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ժուժ•կալ 

Ստուգաբանություն

խմբագրել

Ածական

  1. տոկուն, դիմացկուն, համբերատար
  2. զուսպ, ինքն իրեն զսպող
  3. ժուժկալությամբ՝ չափավորությամբ բնորոշվող, ոչ հախուռն ◆ Ժուժկալ կյանք։
  4. որտեղ կամ երբ ժուժկալություն է տիրում◆ Պետք չէ այդ անմիտ կապկությունների շռինդը մտնել իմ ժուժկան տունը։ Վազգեն Շուշանյան
  5. (փխբ․) առհասարակ՝ չափավոր, զուսպ◆ Մի՛ շռայլիր դու բան ու բառ, ժուժկալ եղիր քերթող եղբայր։
  6. (փխբ․) թույլ, ոչ բուռն, նսեմ, աղոտ ◆ Ժուժկալ ժպիտ։
  7. (փխբ․) ոչ պերճ, համեստ, աղքատիկ◆ դուրեկան սյունազարդ ճակատ մը ժուժկալ գիծերով(Գրիգոր Զոհրապ)
  8. (նորբ․) սակավապահանջ

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս դիմացկուն, տոկուն
  2. չափավոր, զուսպ
  3. սակավապետ,զուսպ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  NODES