Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ իջ•նել 

Բայ

  1. բարձր տեղից ցած գալ՝ գնալ ◆ Դժվար է մի քանի անգամ 4-րդ հարկից իջնել ու բարձրանալ։
  2. հեծած՝ նստած տեղից կամ փոխադրամիջոցից վեր գալ՝ գետնին կանգնել ◆ Ձիուց իջնել:
  3. խորանալ, դեպի խորքը գնալ ◆ Թունելագործները 500 մետր իջել են:
  4. ընկղմվել, սուզվել, ջրի տակ՝ հատակը գնալ ◆ Տիղմը իջավ հատակը։
  5. դեպի ցած ուղղվել՝ դառնալ ◆ Հայացքն իջավ նրա տխուր դեմքին։
  6. ընկնել՝ հենվել՝ հանգչել մի բանի վրա ◆ Գլուխն իջավ բարձին։
  7. ընկնել, դեպի ցած տարածվել ◆ Վարագույրն իջավ:
  8. կախվել, կախված դրություն ունենալ, դեպի ցած հակվել ◆ Ու բեղերը։ - Երկու դեղին, ոլորած, երկու խուրձ հրեղեն, որ, ծանր իջնելով կզակի վրա, նրան տալիս էին «քաջի» համարում։ Եղիշե Չարենց
  9. բարձրությունը նվազել՝ փոքրանալ ◆ Սավառնակը մի փոքր իջավ:
  10. գետնին նստել, վայրէջք կատարել ◆ Ուղղաթիռն իջավ հրապարակը։
  11. ձայնի աստիճանը ցածրանալ ◆ Նրա ձայնը միանգամից իջավ:
  12. նվազել, պակասել ◆ Ջերմությունն իջել է: Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում Եղիշե Չարենց
  13. թուլանալ, փոքրանալ ◆ Ճնշումն իջել է:
  14. մեղմանալ ◆ Բարկությունն իջնել:
  15. իջևանել, մի տեղ մնալ ◆ Հյուրերը նրա տանն են իջել:
  16. կանգ առնել, ճանապարհորդությունը դադարեցնել ◆ Սևանում իջանք և մի ժամի չափ ման եկանք։
  17. ստորանալ, անարգ վիճակի հասնել ◆ Ինչպե՞ս կարող է մարդ այդքան իջնել:
  18. բախվել, խփվել, հարվածվել ◆ Շերեփն իջավ ճակատին։
  19. տեղալ ◆ Ձյունն իջնում է ու նստում ծառերի ճյուղերին, գետնին, ամեն տեղ։
  20. վերևից դեպի ցած հոսել ◆ Այդտեղ գետը համեմատաբար հանդարտ է իջնում:
  21. մակերևույթը ցածրանալ, նստել ◆ Սևանը շատ է իջել:
  22. (թղթախաղ) խաղաթուղթը սեղանի վրա դնել՝ բացել, վեր գալ
  23. որոշ գումար հատկացնել՝ տալ ◆ Ամեն մեկը տասը ռուբլի է իջել:
  24. թեքությամբ՝ զառիվայր ճանապարհով դեպի ցած շարժվել՝ գնալ՝ գալ ◆ Քանաքեռի խճուղով դանդաղ իջնում էր մեքենան։
  25. օդի վերին շերտերից դեպի ցած թռչել ◆ Ցին ու ագռավ իջան ամպից, ագահ սիրտը լափեցին։ (Ավետիք Իսահակյան)
  26. ընկնել, թափվել ◆ Տերևները դալուկ, դեղին իջնեն: (Ավետիք Իսահակյան)
  27. փոքրանալ, ծավալը նվազել, ուռածությունն անցնել ◆ Փորն իջել է:
  28. նստել, վայր գալով թառել ◆ Արագիլն իջավ բարդի ծառին։
  29. որևէ մակերեսի վրա մի բան գոյանալ ◆ Դեմքին կնճիռներ են իջել:
  30. էժանանալ, գինը պակասել ◆ Ապրանքների գներն իջել են:
  31. ժամանակավոր բնակության տեղ գրավել, իջևան՝ կացարան սարքել ◆ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Հովհաննես Թումանյան
  32. բնակություն հաստատել, բնակավայր դարձնել ◆ Այստեղ են իջել մեր նախահայրերը, այստեղ են մեր հայրերի, պապերի, նախապապերի գերեզմանները, այստեղից մենք ու՞ր գնանք, - այսպես պատասխանեց կաթողիկոսը բռնակալին։
  33. հետզհետե բարձրությունը նվազել ◆ Սևանից Երևան բարձրությունը ծովի մակերևույթից աստիճանաբար իջնում է մինչև հազար մետր։
  34. թեքություն՝ վայրէջք կազմել ◆ Զառիվայրերն երկու կողմից իջնելով, ձորի խորության մեջ հանդիպում են իրար։ Հովհաննես Թումանյան
  35. դեպի ցած տանել, զառիվայրով՝ թեքությամբ՝ վայրէջքով ձգվել ◆ Այդտեղ ճանապարհն իջնում է դեպի ձորը։
  36. հյուսիսից դեպի հարավ գնալ՝ ուղղվել՝ գրոհել՝ ձգվել ◆ Ոչ թե ենթադրում, այլ հաստատապես համոզված եմ, որ Գերմանիան իջնելու է Բալկանները Վահագն Դավթյան
  37. հարվածել, խփել, հարված հասցնել ◆ Մեջքին՝ գլխին իջնել:
  38. ամառանոցից ետ գալ ◆ Սար գնացողները իջել են արդեն։
  39. մաքրվել, վերանալ, դուրս գալ ◆ Շորին թանաք է քսվել ու չի իջնում:
  40. վատանալ, ցածրանալ, ընկնել (որակը, կարևորությունը, մակարդակը և այլն) ◆ Գիտական մակարդակն իջել է:
  41. նվազել, թուլանալ, խստությունը՝ լրջությունը պակասել ◆ Պահանջկոտությունը բոլորովին իջել է:
  42. գործածվում է պարզապես գնալ կամ գալ, անցնել մեկի մոտ նշանակությամբ, եթե գալու կամ գնալու տեղը ավելի ցածր է, քան եկողի կամ գնացողի տեղը ◆ Քանաքեռում է ապրում, բայց ամեն օր իջնում է ինձ մոտ։
  43. (փխբ․) գալ, այցելել ◆ Իջե՜ք, իջե՜ք երազներ։ Լևոն Շանթ
  44. վերադասից ստորադասին ուղարկվել՝ հղվել ◆ Վարչությունից նոր կարգադրություն է իջել:
  45. տարածվել, փռվել, ընկնել, պատել ◆ Գիշերը, խոր, իջել է վար… Մութը իջավ համատարած։ Եղիշե Չարենց
  46. համակել, պատել, տոգորել ◆ Իջել է իմ սրտի վրա գարմանալի հանգստություն։ Եղիշե Չարենց
  47. հեռանալ, դադարել, վերանալ ◆ Ժպիտը երեսից չի իջնում:

Հոմանիշներ

խմբագրել
  1. ցած գալ, վար գալ, ցած գնալ
  2. ցածանալ, նստել, կքել, խեչել, (հնց․)գճվել, զնստել
  3. նստել, ներս ընկնել, ներս տալ, (գվռ․)՝ խժկել, խժկոտել, խճկել
  4. պակասել, ընկնել, նվազել, ցածանալ, մեղմանալ, հանդարտել
  5. էժանանալ զեղչվել, գինը պակասել
  6. տե՛ս խորանալ
  7. տե՛ս ընկղմվել, սուզվել
  8. տե՛ս ընկնել, հենվել
  9. տե՛ս խոնարհվել, ստորանալ, նվաստանալ
  10. տե՛ս թուլանալ, փոքրանալ
  11. տե՛ս կախվել, հակվել
  12. նստել, վայրէջք կատարել
  13. տե՛ս իջևանել, մնալ
  14. տե՛ս բախվել, խփվել
  15. տե՛ս տեղալ
  16. տե՛ս նստել, ծանծաղել
  17. հոսել
  18. տե՛ս խաղալ, վեր գալ
  19. տե՛ս թափվել, ընկնել
  20. տե՛ս փոքրանալ
  21. տե՛ս բնակվել, ապրել
  22. տե՛ս հարվածել, խփել
  23. տե՛ս մաքրվել, վերանալ
  24. տե՛ս վատանալ, ցածրանալ, ընկնել
  25. տե՛ս նվազել, թուլանալ
  26. տե՛ս գալ, գնալ
  27. տե՛ս այցելել
  28. տե՛ս հղվել
  29. տե՛ս տարածվել, պատել
  30. տե՛ս համակել

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES