լայն
Հայերեն
- ՄՀԱ՝ [lɑjn]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ լայն
Ստուգաբանություն
խմբագրելԲնիկ հնդեվրոպական *pləteno-` *plāt- «լայն ու հարթ, լայնացնել» արմատից. հմմտ. հին հնդկերեն prthú, ավեստերեն pərəthu «լայն, ընդարձակ», հունարեն πλάτος` «լայն, հարթ», կիմրերեն lled, բրետոներեն led/t «լայնություն»։
Գոյական
- լայնությամբ՝ դեպի աջ և ձախ ընդարձակորեն տարածվող՝ տարածված ◆ Լայն փողոց։
- ընդարձակ տարածություն բռնած՝ բռնող, ընդարձակ ◆ Լայն դաշտ՝ հովիտ։
- վրան սեղմ չնստող, ոչ նեղ, արձակ կամ չափից դուրս արձակ ◆ Լայն շալվար՝ շրջազգեստ։ Նրա լայն շալվարի ամեն մի փողքում մի մարդ կտեղավորվեր։
- մեծ ըստ չափի՝ աստիճանի՝ ընդգրկման ◆ Լայն տարածում։ Լայն հեռանկար։
- մեծ բացվածք ունեցող ◆ Լայն գրիկ։
- մեծ տրամագիծ ունեցող ◆ Լայն փող։
- (փխբ․) շատերին՝ մեծ բազմություն կամ բոլորին ընդգրկող ◆ Աշխատավորական լայն զանգվածներ։
- (փխբ․) շատերի համար մատչելի, շատերին ծանոթ, շատերի կողմից ընդունված՝ ճանաչված ◆ Լայն ժողովրդականության արժանանալ։ Լայն ճանաչում գտնել։
- (փխբ․) շատերի՝ բոլորի համար նախատեսված՝ նշանակված՝ սահմանված ◆ Լայն սպառման ապրանքներ։
- ազատ՝ անկաշկանդ ու բազմակողմանիորեն դիտող՝ մտածող՝ ընկալող ◆ Լայն մտքի տեր մարդ է։
- (փխբ․) ազատ, արձակ, ապահով, նեղությունից զերծ
- (փխբ․) բացսիրտ, զվարթ, ուրախ ◆ Պետք է ժպիտ ունենալ լայն: «Գրական թերթ»
- մանրամասն, հանգամանալից ◆ Լայն հաղորդում։
- լայն տեղ
Հոմանիշներ
խմբագրել- ընդարձակ, (ժղ․) լայնշի, լայղի, լայնեկ, լայնկուկ,
- արձակ, ազատ, (գվռ․) լախ, թոշ
Արտահայտություններ
խմբագրել- լայն ապրել - ճոխ հարուստ ապրել
- լայն էկրան - մեծացրած տեսադաշտով պաստառ, որ պատկերների մեծությունը մոտեցնում է իրական տեսողական ընկալմանը
- լայն հնչյուններ - նույնն է՝ բաց հնչյուններ
- լայն հորիզոններ բացել բացվել
- գործելու ազատ ասպարեզ բացել բացվել
- մեծամեծ հեռանկարներ բացել բացվել
- լայն նկատով - մեծ ընդգրկումով, զանգվածաբար
- լայն սիրտ ունենալ - մեծահոգի լինել
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։