Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ լայն 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական *pləteno-` *plāt- «լայն ու հարթ, լայնացնել» արմատից. հմմտ. հին հնդկերեն prthú, ավեստերեն pərəthu «լայն, ընդարձակ», հունարեն πλάτος` «լայն, հարթ», կիմրերեն lled, բրետոներեն led/t «լայնություն»։

Գոյական

  1. լայնությամբ՝ դեպի աջ և ձախ ընդարձակորեն տարածվող՝ տարածված ◆ Լայն փողոց։
  2. ընդարձակ տարածություն բռնած՝ բռնող, ընդարձակ ◆ Լայն դաշտ՝ հովիտ։
  3. վրան սեղմ չնստող, ոչ նեղ, արձակ կամ չափից դուրս արձակ ◆ Լայն շալվար՝ շրջազգեստ։ Նրա լայն շալվարի ամեն մի փողքում մի մարդ կտեղավորվեր։
  4. մեծ ըստ չափի՝ աստիճանի՝ ընդգրկման ◆ Լայն տարածում։ Լայն հեռանկար։
  5. մեծ բացվածք ունեցող ◆ Լայն գրիկ։
  6. մեծ տրամագիծ ունեցող ◆ Լայն փող։
  7. (փխբ․) շատերին՝ մեծ բազմություն կամ բոլորին ընդգրկող ◆ Աշխատավորական լայն զանգվածներ։
  8. (փխբ․) շատերի համար մատչելի, շատերին ծանոթ, շատերի կողմից ընդունված՝ ճանաչված ◆ Լայն ժողովրդականության արժանանալ։ Լայն ճանաչում գտնել։
  9. (փխբ․) շատերի՝ բոլորի համար նախատեսված՝ նշանակված՝ սահմանված ◆ Լայն սպառման ապրանքներ։
  10. ազատ՝ անկաշկանդ ու բազմակողմանիորեն դիտող՝ մտածող՝ ընկալող ◆ Լայն մտքի տեր մարդ է։
  11. (փխբ․) ազատ, արձակ, ապահով, նեղությունից զերծ
  12. (փխբ․) բացսիրտ, զվարթ, ուրախ ◆ Պետք է ժպիտ ունենալ լայն: «Գրական թերթ»
  13. մանրամասն, հանգամանալից ◆ Լայն հաղորդում։
  14. լայն տեղ

Հոմանիշներ

խմբագրել
  1. ընդարձակ, (ժղ․) լայնշի, լայղի, լայնեկ, լայնկուկ,
  2. արձակ, ազատ, (գվռ․) լախ, թոշ

Արտահայտություններ

խմբագրել
  1. լայն ապրել - ճոխ հարուստ ապրել
  2. լայն էկրան - մեծացրած տեսադաշտով պաստառ, որ պատկերների մեծությունը մոտեցնում է իրական տեսողական ընկալմանը
  3. լայն հնչյուններ - նույնն է՝ բաց հնչյուններ
  4. լայն հորիզոններ բացել բացվել
    1. գործելու ազատ ասպարեզ բացել բացվել
    2. մեծամեծ հեռանկարներ բացել բացվել
  5. լայն նկատով - մեծ ընդգրկումով, զանգվածաբար
  6. լայն սիրտ ունենալ - մեծահոգի լինել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES