Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ խարիսխ

վանկեր՝ խա•րիսխ 

Ստուգաբանություն

խմբագրել

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում է նավերն ու նավարկության այլ միջոցները ◆ Նավերն ու շոգենավերն, որ իրենց խարիսխների վրա հանգստանում են, … մեղմիկ օրորվում են ծովի երեսին։ (Շիրվանզադե)
  2. պատվանդան ◆ Բռնության խարիսխ: (Ավետիք Իսահակյան)
  3. սատար, ապավեն
  4. փայտյա հաստ հեծան, որ դնում են պատերի մեջ՝ ամրացնելու նպատակով
  5. սրունք
  6. ձևավորված հիմք՝ պատվանդան, որի վյւա կանգնեցվում Է սյունը ◆ Սյուների խոյակները պսակված են կանաչ դրասանգներով և գույնզգույն վառերով, որոնք օձապտույտ իջնում են մինչև դահլիճի խարիսխները: (Մուրացան)
  7. հիմք, հիմունք, հենարան ◆ Որոշված է ստեղծել նոր արվեստ՝ համապատասխան այն տնտեսական-քաղաքական խարիսխի, որ հաստատվել է։ (Ցոլակ Խանզադյան) ◆ Լեզվի մը միությունը և դյուրությունը ազգի գոյության խարիսխն է: (Դասագիրք)
  8. հիմնական բնակավայր՝ ապաստան՝ կացարան ◆ Դեռ երբեք իմ խարիսխես՝ իմ տունես չէի կտրված։ Զապել Եսայան
  9. խարիսխի ձև ունեցող նշան, խարսխանշան ◆ Երկու տառերի մեջտեղում զետեղված էր մի խարիսխ: (Րաֆֆի)
  10. միջոց, հնար ◆ Իմ միակ հույսը, իմ միակ ապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր։ (Նար-Դոս) ◆ Մերժեց իրեն պարզված փրկության խարիսխը : (Վահրամ Փափազյան)
  11. եռանկյունու կամ բուրգի հիմքը
  12. էլեկտրական մեքենայի պտտվող մասը ◆ Նախ փականագործություն սովորեց, հետո առաջարկեցին աշխատել որպես մոտորների խարիսխի փաթաթող։ (Բոգդան Վերդյան)
  13. ժամացույցի ճոճանակի կարգավորիչ
  14. ռազմական հենակետ։ ◆ Ջիբրալտարը կրնա մնալ անգլիական ռազմական խարիսխ։ (Մամուլ)
  15. խարիսխ նետել ◆ «Ավրորան» խարիսխ էր ձգել «Բալթիկ գործարանի» առաջ։ (Ակսել Բակունց) ◆ Նավը խարիսխ կը նետեր։ (Դանիել Վարուժան) ◆ Մի խումբ բանվորներ խարիսխ ձգեցին Էնգելսի փողոցում։ (Մամուլ)

Հոմանիշներ

խմբագրել
  1. պատվանդան (արձանի, կոթողի)
  2. հիմք
  3. նավախարիսխ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  NODES